«Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ Արագածոտնի մարզում և Երևան քաղաքում


«Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ Արագածոտնի մարզում և Երևան քաղաքում

  • 19-04-2012 14:46:50   | Հայաստան  |  Քաղաքական
«Ընտրական համակարգեր կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2012 թվականի մայիսի 6-ին դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ Արագածոտնի մարզում եւ Երեւան քաղաքում։ Կազմակերպությունը դիտորդական առկաքելությունը կիրականացնի այս նպատակով ներգրավված եւ վերապատրաստում անցած երիտասարդ դիտորդների միջոցով։ Դիտորդների վերապատրաստումը, ինչպես նաեւ ՀՀ Արագածոտնի մարզի ընտական տեղամասերում դիտորդական առաքելությունը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը` Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ: Երեւան քաղաքում դիտորդական առաքելությունը «Ընտրական համակարգեր կենտրոն» հասարակական կազմակերպությունը կիրականացնի իր ռեսուրսներով։ Երեւան քաղաքում կաշխատեն կազմակերպության թվով 122 դիտորդներ։ Դիտորդական առաքելությունը կիրականացվի ինչպես ընտրատեղամասերին ամրագրված դիտորդների, այնպես էլ շրջիկ դիտորդական խմբերի միջոցով։ Դիտորդները ընտրատեղամասեր կայցելեն նաեւ մայիսի 5-ին՝ ընտրական հանձնաժողովների աշխատանքներին հետեւելու համար։ Դիտորդական առաքելության շրջանակներում կազմակերպությունը կիրականացնի նաեւ փաստահավաք գործունեություն՝ կուսակցությունների, թեկնածուների, այլ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների միջոցով։ Փաստահավաք գործունեության, ընտրությունների նախորդ օրը եւ ընտրությունների օրը դիտորդական առաքելության իրականացման արդյունքում կազմակերպությունը կպատրաստի համապատասխան զեկույցներ (համառոտ զեկույց մայիսի 7-ին եւ հիմնական զեկույցը մայիսի վերջին), որոնք կտրամադրվեն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ընտրական գործընթացներում ներգրավված հիմնական դերակատարներին։ Դիտորդների վերապատրաստման եւ Արագածոտնի մարզում դիտորդական առաքելության իրականացման համար ԵՄ-ն ֆինանսավորում է 2.836.000 (2 միլիոն ութ հարյուր երեսունվեց հազար) ՀՀ դրամ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play