ԵՊԼՀ-ում տապալվեց գիտխորհրդի նիստը


ԵՊԼՀ-ում տապալվեց գիտխորհրդի նիստը

  • 26-04-2012 13:42:17   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ԵՊԼՀ գիտական խորհրդի 49 անդամներից 31 անդամների (1/3-ի չափով) գրավոր համաձայնությամբ պահանջվել է հրավիրել գիտական խորհրդի արտահերթ նիստ հետեւյալ օրակարգով՝ ՀՀ ԿԳՆ 17.04.2012թ. N 58-Ա1 «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-Ի գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ պայմանագիրը լուծելու մասին հրամանի եւ դրա առնչությամբ ստեղծված իրավիճակի քննարկում: Համաձայն ԵՊԼՀ գիտական խորհրդի կանոնակարգի 17-րդ կետի՝ գիտական խորհրդի համաձայնությամբ այսօր ապրիլի 26-ի ժամը՝ 10:00-ին պետք է կայանար գիտական խորհրդի այդ արտահերթ նիստը: Սակայն, ՀՀ ԿԳ նախարարության կողմից ԵՊԼՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը, գերազանցելով իր լիազորությունները եւ խուսափելով քննարկումներից, հրահանգել է այն հետաձգել: Ահա թե ինչից է սկսում նա իր գործունեությունը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ