«Երևակայության գավաթ Հայաստան 2012» մրցույթի հաղթողները կներկայացնեն Հայաստանը Ավստրալիայում


«Երևակայության գավաթ Հայաստան 2012» մրցույթի հաղթողները կներկայացնեն Հայաստանը Ավստրալիայում

  • 03-05-2012 15:20:06   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայտնի են «Երեւակայության գավաթ Հայաստան 2012» մրցույթի հաղթողները, ովքեր կներկայացնեն Հայաստանը Ավստրալիայում կայանալիք համաշխարհային եզրափակչին Մայիսի 2-ին, տեղի ունեցավ «Երեւակայության գավաթ Հայաստան 2012» մրցույթում հաղթող թիմի եւ մրցանակակիրների հայտարարման արարողությունն ու մրցանակաբաշխությունը: Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի էր ունեցել այդ առավոտյան ժամը 11-ին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի գրասենյակում եւ կազմակերպվել էր Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հայաստանում Մայքրոսոֆթի ներկայացուցչության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի կողմից: Նախընտրական փուլի արդյունքում Եզրափակիչ անցած 7 թիմերը կարճ (15 րոպե) շնորհանդեսների տեսքով ներկայացրեցին իրենց գաղափարները, որի արդյունքում ՏՀՏ, կրթական եւ հասարակական ոլորտի առանցքային դերակատարներց կազմված ժյուրին ընտրեց մեկ հաղթող թիվ, որը կներկայացնի Հայաստանը 2012թ. հուլիսին կայանալիք համաշխարհային եզրափակչին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: Մրցույթում հաղթող ճանաչվեցին հետեւյալ թիմերը` 1. Առաջին տեղ` mLab թիմ Առաջարկում է լուծում, որը հնարավորություն կընձեռի ցանկացած օգտագործողի (հեռախոս եւ համակարգիչ) մոբիլ սարքի միջոցով ստուգել խմելու ջրի որակը եւ տվյալ ջրի աղտոտվածության աստիճանի վերաբերյալ տվյալները ներմուծել համակարգ/բազա: 2. Երկրորդ տեղ` The Insanely Great Team թիմ Առաջարկում է կեղծիքների, մասնավորապես դեղամիջոցների կեղծման դեմ պայքարի մեթոդ, որն իրականացվում է արտադրողի կողմից գաղտնի կոդի ներդրման միջոցով: 3. Երրորդ տեղ`RAU թիմ Առաջարկում է գնորդի կողմից ապրանքի բաղադրության վնասակարության ստուգման պարզեցված մեթոդ` Windows հեռախոսի կիրառմամբ: Հիշեցնենք, որ «Երեւակայության գավաթ» մրցույթը Մայքրոսոֆթի ուսանողական ամենամեծ եւ վառ իրադարձությունն է, որի անցկացման տաս տարիների ընթացքում մրցույթին մասնակցել են ավելի քան 350.000 ուսանողներ աշխարհի շուրջ 183 երկրներից: Այս միջոցառման միջոցով Մայքրոսոֆթը փորձում է ուսանողներին ներգրավել համաշխարհային խնդիրների լուծմանը՝ մասնավորապես ՄԱԿ-ի կողմից հրապարակված հազարամյակի մարտահրավերներին՝ միավորելով երիտասարդական եռանդն ու ժամանակակից տեխնոլոգիաները: Երեւակայության գավաթ մրցույթի հայաստանյան ընտրական փուլն անցկացվում է 5 տարի շարունակ: Այս տարի մրցույթի կազմակերպիչները՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը եւ Մայքրոսոֆթ ԱրԷյ-ը, ստացել են առավելագույն թվով հայտեր, որոնցում ներկայացված նախագծերն աչքի են ընկնում առաջարկվող նորարար եւ որակյալ լուծումներով: Դրանք վերաբերում են այնպիսի համաշխարհային խնդիրների, ինչպիսիք են խմելու ջրի որակի ստուգումը, պայքարը զանազան հիվանդությունների, երեխաների մահացության դեպքերի ինչպես նաեւ կեղծիքների դեմ, համաշխարհային համագործակցությունը եւ այլն: Նախապատրաստական աշխատանքներ՝ Առաջին անգամ այս տարի մրցույթն անցկացվել է երկու փուլով: 2012թ մարտի 13-ին կայացած առաջին փուլին ներկայացվել են 20 նախագծեր, որոնցից ժյուրին ընտրել է 7-ը: Մրցույթի վերաբերյալ իրազեկության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաեւ որակյալ եւ մրցույթի չափանիշներին համապատասխան հայտեր ստանալու նպատակով կազմակերպիչներն անցկացրել են հանդիպումներ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ուսանողների եւ ոլորտային մասնագետների հետ: Թիմերին տրամադրվել է տեխնիկական եւ խորհրդատվական աջակցություն:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ