ՀՀ ձյուդոյի պատանիների հավաքական թիմը մասնակցեց Եվրոպայի պատանիների գավաթի առաջնությանը


ՀՀ ձյուդոյի պատանիների հավաքական թիմը մասնակցեց Եվրոպայի պատանիների գավաթի առաջնությանը

  • 07-05-2012 14:27:10   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիայից հայտնում են, որ մայիսի 4-8 ը ՀՀ ձյուդոյի պատանիների հավաքական թիմը Բեռլինում մասնակցեց Եվրոպայի պատանիների գավաթի առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկված էին Շահեն Աբաղյանը (50կգ, Հրազդան), Գոռ Հակոբյանը (50կգ, Երեւան ՆՀՏ), Հարություն Դերմիշյանը (55կգ, Երեւան ՍՁՕՄՊՄԴ), Միշա Նազարյանը (60կգ, ԳՀՄՄ), Ալբերտ Մկրտչյանը (66կգ, Երեւան ՀՄՄ) եւ Դավիթ Ղազարյանը (66կգ, Երեւան ՍՁՕՄՊՄԴ): Ալբերտ Մկրտչյանը կրելով 5 հաղթանակ եւ 1 պարտություն գրավեց 3-րդ մրցանակային տեղը, Դ. Ղազարյանը, Հ. Դերմիշյանը եւ Շ. Աբաղյանը 2ական հաղթանակ կրելուց հետո պարտվեցին եւ դուրս մնացին հետագա պայքարից: Գ.Հակոբյանը եւ Մ.Նազարյանը պայքարից դուրս մնացին հենց առաջին գոտեմարտից: Հավաքականի ավագ մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ մեր հավաքականը մասնակցում էր վերջին նախապատրաստական մրցաշարին եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար, այն տեղի կունենա հունիսի 22-24 Մոնտենեգրոյի Բար քաղաքում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play