ԼՂՀ եւ ՀՀ նախագահները մասնակցել են «Եվրոպա» նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությանը


ԼՂՀ եւ ՀՀ նախագահները մասնակցել են «Եվրոպա» նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությանը

  • 08-05-2012 22:23:48   |   |  Տնտեսություն

Մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել են Ստեփանակերտ քաղաքում «Եվրոպա» նոր բազմաֆունկցիոնալ համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ տեղակայված են «Արդշինինվեստբանկի» նոր մասնաճյուղը, տարբեր կազմակերպությունների գրասենյակներ եւ հյուրանոց: Ինչպես «Նոյյան Տապանին» հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է նման ժամանակակից չափանիշներին համապատասխանող համալիրի բացումը մայրաքաղաքում` նշելով, որ այն մեծապես կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play