Orange-ը ներկայացնում է HTC One սերիայի մոդելները


Orange-ը ներկայացնում է HTC One սերիայի մոդելները

  • 15-05-2012 13:45:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Orange-ը առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է HTC One սերիայի մոդելները: Օրանժ Արմենիան, հանդիսանալով HTC ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հայաստանյան սպառողներին այսօրվանից ներկայացնում է HTC ընկերության վերջերս թողարկած HTC One սերիայի մոդելները` HTC One X, HTC One S եւ HTC One V` եւս մեկ անգամ առաջինը հայկական շուկայում ներկայացնելով հեռահաղորդակցության ամենավերջին նորարարությունները: HTC One սերիան միավորում է Android 4.0 (ICS) օպերացիոն համակարգը HTC Sense™ 4-ի հետ: Բոլոր երեք մոդելներն էլ ունեն ֆանտաստիկ հնարավորություններ` սկսած հրաշալի դիզայնից եւ վերջացրած Beats Audio-ով, որը թույլ է տալիս երաժշտությունը լսել այնպես, ինչպես պրոֆեսիոնալ DJ-ը` իր ականջակալներում` խորը, իրական, բոլոր նրբություններով: HTC One սերիան առաջարկում է նաեւ Video Pic-ը, որի շնորհիվ օգտագործողն այլեւս պարտավոր չէ ընտրել տեսագրության եւ լուսանկարի ռեժիմների միջեւ, քանի որ կարող է դրանք անել միաժամանակ: Հզոր սարք փնտրողների համար սերիայից լավագույնը HTC One X մոդելն է իր 1.5 ԳՀց հզորությամբ չորսմիջուկանի պրոցեսորով եւ 720 պիքսելանոց HD էկրանով: Դիզայնն արժեւորողների ընտրությունը թերեւս կկանգնի մինչ օրս արտադրված ամենանուրբ HTC-ի` HTC One S-ի վրա, որն ունի գերխիտ մակերես, ինչը վերջինիս հաղորդում է պողպատից ավելի մեծ դիմացկունություն: Ի վերջո նրանց համար, ովքեր նոր հնարավորություններ են փնտրում մատչելի գնով, ընկերությունը նախատեսել է HTC One V մոդելը, որն այս սերիայի ամենաթեթեւ` ընդամենը 115գ ծանրությամբ սմարթֆոնն է, ունի 3,7 դյույմ անկյունագծով էկրան, սակայն զինված է նույն ֆանտաստիկ Beats Audio եւ Video Pic հնարավորություններով, ինչ սերիայի մյուս երկու սմարթֆոնները: HTC One սերիայի հեռախոսները հասանելի են Orange-ի 30 խանութներում: Դրանք կարելի է ձեռք բերել Orange-ի վաճառքի կետերում ամսական բաժանորդագրությամբ, HTC One X մոդելը` սկսած 170,000 դրամից, HTC One S մոդելը` սկսած 140,000 դրամից, իսկ HTC One V մոդելը` սկսած 25,000 դրամից: Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել նաեւ առանց բաժանորդագրության հետեւյալ գներով. HTC One X` 350,000 դրամ, HTC One S` 299,000 դրամ եւ HTC One V` 170,000 դրամ: Հավելյալ տեղեկությունների համար` Լիլիթ Մարտիրոսյան Հանրային կապերի պատասխանատու հեռ. 095 988 608 էլ. հասցե` lilit.martirosyan@orange-ftgroup.am web` www.orangearmenia.am Facebook` www.facebook.com/orangearmenia.ftgroup
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ