ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարում է բուհերին աջակցության հերթական ծրագրի մեկնարկի մասին


ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարում է բուհերին աջակցության հերթական ծրագրի մեկնարկի մասին

  • 17-05-2012 19:55:11   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ժամանակակից ձեւաչափ` որակյալ կրթություն ապահովելու համար. Հայաստանի բուհերում գործելու է ինտերնետ հասանելիությամբ համակարգչային լսարան եւ Wi-Fi անկյուն ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ Հայաստանի մի շարք բուհերի հետ համագործակցությունը շարունակվում է հերթական ծրագրի իրականացմամբ: Չորս տարի շարունակ բուհերի հետ համագործակցելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը` սերունդների նկատմամբ պատասխանատվության արդյունք է: 2009թ.-ից ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակում մեկնարկած փոխգործակցությունը դրսեւորվել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մասնագետների կողմից ուսանողների համար պարբերաբար կազմակերպվող դասընթացների, բաց դռների օրերի, մասնագիտական պրակտիկայի, տարբեր ոլորտներում (տեխնիկական, կոմերցիոն, տեղեկատվական համակարգերի, իրավաբանական եւ այլն) կազմակերպվող եռօրյա դասընթացների, դասախոսների համար նախատեսված` ուսուցման մեթոդներին եւ կորպորատիվ պատասխանատվությանը նվիրված սեմինարների, մասնագիտական մրցույթների, տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելու փորձի փոխանակման, կրթական հիմնադրամի միջոցով` սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձավճարի փոխանցման տեսքով: Նշվածից բացի, ընկերությունը զգալի միջոցներ է հատկացրել` աջակցելու Հայաստանի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ծրագրերին: «Այս աջակցությունը երկրի ապագայում ներդրումներ անելու լավագույն միջոցն է»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Որակյալ աշխատուժի կարեւորությունը գնահատող հեռահաղորդակցության առաջատար օպերատորը բուհերին աջակցության հերթական ծրագրի մեկնարկն ազդարարում է Վանաձորի մանկավարժական համալսարանից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, այս համալսարանում կսկսի գործել ինտերնետ հասանելիությամբ 12 համակարգչով ապահովված լսարան եւ Wi-Fi անկյուն: Դասախոսի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն եւ ուսանողների հետ արդյունավետ շփումն ապահովելուն էապես կնպաստի ինտերակտիվ գրատախտակի կիրառումը: Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների շնորհիվ, դասախոսի մոտ գտնվող անհրաժեշտ ինֆորմացիան հնարավոր կլինի ինտերակտիվ գրատախտակի միջոցով ցուցադրել ուսանողներին եւ տիրապետել դասապրոցեսի հետագա կառավարմանը: «Կարեւոր է ոչ միայն կրթվելու ցանկությունը, այլեւ` նյութի մատուցման ձեւը: Ժամանակակից աշխարհը թելադրում է իր պահանջները եւ պարտավորեցնում լինել ճկուն` որակյալ կրթություն ստանալու հարցում: Հավանաբար, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ արդյունավետ միջոցներից մեկը համացանցն է: Մենք պատրաստ ենք աջակցության հարցում: Ցանկանում ենք տեսնել մի սերունդ, որը պատրաստ է ընտրել կրթվելու եւ զարգանալու համար եղած հնարավորություններից լավագույնը»,- ավելացրել է Յիրիկյանը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը նախատեսում է մինչեւ տարեվերջ համակարգչային լսարաններով ապահովել ընկերության հետ համագործակցող բարձրագույն ուսումնական 29 հաստատություններ: Համալսարաններին կտրամադրվեն նաեւ ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներ. տեսակոնֆերանսների կազմակերպման սարքեր, սերվերներ եւ UPS սարքեր, համակցման եւ ցանցի կառուցման այլ սարքեր` ի հավելում այդ բուհերում ստեղծվելիք Wi-Fi անկյունների:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play