Արտակ Կիրակոսյան. Հայաստանում կա քաղաքական ճգնաժամի խնդիր


Արտակ Կիրակոսյան. Հայաստանում կա քաղաքական ճգնաժամի խնդիր

  • 21-05-2012 13:30:51   | Հայաստան  |  Քաղաքական

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ըստ էության Հայաստանում կա քաղաքական ճգնաժամի խնդիր: Մայիսի 21-ին «Նոյյան Տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը: Ըստ նրա, այս անգամ երեւաց, որ «մենք ավելի շատ ոչ թե ընտրական, այլ քաղաքական գործընթացի հետ կապված խնդիրներ ունենք, եւ հանրության անբավարարվությունը ընտրություններից գուցե քաղաքական իրավիճակից է բխում»: Ա.Կիրակոսյանը տեղեկացրեց, որ ընտրությունների օրը ՀԿ-ի «Թեժ գծին» եղել է 123 զանգ, ինչը նախագահական ընտրությունների համեմատ 4 անգամ ավել պակաս է: Դրանցից 72-ի դեպքում զանգահարել են քաղաքացիները, 41 ահագանգ ստացվել է դիտորդների կողմից, եւս 10 ահազանգ՝ տարբեր սոցցանցերից ու կայքերից: Արտակ Կիրակոսյանը նշեց, որ 123 զանգից 28-ն եղել է ուղղակի խորհրդատվություն ստանալու նպատակով, զանգերի 2/3-րդն էլ ստացվել է ոչ թե ականատեսներից, այլ երրորդ անձերից: Վերջինների կապակցությամբ ՀԿ խորհրդի նախագահը նշեց, որ երբ ՀԿ-ի խումբը հասնում էր մատնանշած վայրը, իրավիճակն այնտեղ լինում էր ստաբիլ, նորմալ ու առանձնակի բողոքներ չէին լինում: Բայց ՀԿ-ի իրավական շտապօգնության խմբերի /ընտրությունների օրը շրջել է իրավական շտապօգնության 30 մեքենա/ արձանագրած հիմնական խնդիրներն են եղել եղել մարդկանց կուտակումները: Ըստ Արտակ Կիրակոսյանի, օրենսդրական կարգավորումներ այս հարցում չկան. եթե ընտրական տեղամասի ներսում կուտակումներ չեն լինում, ըստ օրենքի, տեղամասում չպետք է միաժամանակ գտնվի 15-ից ավելի ընտրող, ապա կուտակում առաջանում է տեղամասի մուտքի մոտ: Կուտակումների մասին ահազանգերն, ըստ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահի, հիմնականում լինում էին առավոտյան ժամերին, Երեւանում կային ինչ-որ տեղեր, որտեղ ավելի ուշ էլ կուտակումներ եղել են: Ընդհանուր առմամբ, ըստ Ա.Կիրակոսյանի 123 զանգերից 100-ը ստացվել են նույնպես առավոտյան ժամերին՝ մինչեւ ժամը 12.00-ը: ՀԿ դիտորդներն արձանագրել են նաեւ քվեախցիկում մեկից ավելի մարդու գտնվելու, նույն մարդու կողմից մի քանի մարդու օգնելու դեպքեր, շատ տեղերում միանշանակ առկա էր նաեւ ուղղորդելու խնդիր: Դիտորդներն արձանագրել են նաեւ տեղամասերում ոստիկանների ներկայության դեպքեր, ինչը կարող է պարունակել ընտրողների վրա որոշակի ճնշման էլեմենտներ: Ա.Կիրակոսյանը նկատեց, որ փոքր համայնքներում ճնշումը շատ ավելի մեծ կարող է լինել: Հատկանշական է, որ այն համայնքներում, որտեղ կա ընտրողների 80-90 տոկոսի մասնակցություն քվեարկությանը, «ունենք նույնքան ձայներ՝ իշխող կուսակցությունների օգտին»: Արտակ Կիրակոսյանը որպես ձախողում է գնահատում ընդդիմության՝ սպասվածից ավելի քիչ ձայներ ունենալը, ինչի պատճառն, ըստ նրա, այն է, որ տեղերում նրանց կողմից բավարար աշխատանք չի տարվել:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play