Կանցկացվի սեմինար` նվիրված Կենսաբազմազանության միջազգային օրվան


Կանցկացվի սեմինար` նվիրված Կենսաբազմազանության միջազգային օրվան

  • 21-05-2012 19:07:20   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մայիսի 22-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանում տեղի կունենա սեմինար` նվիրված Կենսաբազմազանության միջազգային օրվան: Ինչպես «Նոյյան Տապանին» հայտնեցին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, Երեւանի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողների եւ դպրոցների աշակերտների համար կենսաբանական գիտությունների թեկնածու Մարինե Առաքելյանը հանդես կգա «Մողեսների եւ կրեաների կենսաբազմազանությունը Հայսատանում» զեկույցով: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը կներկայացնի «Հայաստանն առանց աղբի» ծրագիրը: Սեմինարը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանը, Երեւանի Օրհուս կենտրոնը եւ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ