Աշակերտները և ուսանողներն ԱՐՄԵՆԱԼ-ում


Աշակերտները և ուսանողներն ԱՐՄԵՆԱԼ-ում

  • 25-05-2012 11:43:54   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ալյումինի հայրենի արդյունաբերության 80-ամյակի կապակցությամբ ԱՐՄԵՆԱԼ գործարանը (աշխարհում ալյումինի եւ կավահողի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության կազմում է) հրավիրեց Երեւանի հեռուստատեսության, կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի օպերատորական եւ ֆոտոարվեստի բաժանմունքի ուսանողներին, ինչպես նաեւ Օշական գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանցիներին: Հյուրերը ծանոթացան ալյումինե փայլաթիթեղի արտադրության գործընթացին, զրուցեցին ձեռնարկության բանվորների եւ ղեկավարության հետ: Փորձառու ձուլագործ Լեւոն Քոչարյանը պատմեց աշակերտներին տաք գլանման սարքավորումների մասին, իսկ լաբորանտ Նաիրա Իսրայելյանը կատարեց ԱՐՄԵՆԱԼի արտադրանքի ֆիզիկա-մեխանիկական հատկությունների ցուցադրական փորձեր: Ապագա օպերատորներին եւ ֆոտոթղթակիցներին առաջարկվեց հատուկ ծրագիր: Նրանց համար շրջայցը դարձավ արդյունաբերական ձեռնարկության նկարահանումների գործնական դաս: Հայտնի ֆոտովարպետ, դոցենտ Սահակ Տրոյանը օգնում էր ուսանողներին նկարահանման ռեժիմի եւ դիտակետի ընտրության հարցում, նրանց ուշադրությունն էր գրավում առավել հետաքրքիր իրողությունների վրա: Շրջայցի ընթացքում հավաքված ֆոտո եւ տեսանյութերը կվերլուծվեն ինստիտուտի դասերի ժամանակ եւ կներկայացվեն որպես ստուգարք: Ուսանողների լավագույն աշխատանքները կդառնան ցուցադրության նյութ, որ կզարդարի ինչպես բուհի, այնպես էլ գործարանի վահանակները: Տեղեկություն գործարանի մասին ԱՐՄԵՆԱԼը ստեղծվել է Երեւանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ