Ռուսաստան կմեկնի 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը


Ռուսաստան կմեկնի 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը

  • 06-06-2012 14:12:19   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հունիսի 6-ին հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Ռուզաննա Ղազարյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանում բնակվող իր եղբայրը` Վարդան Ղազարյանը: Ռուզաննան կստանա Մոսկվա մեկնելու օդանավի երկու տոմս: «Շնորհավորում ենք Ռուզաննային, որն արդեն ութերորդ բաժանորդն է, ով անակնկալ ճամփորդություն է ստանում Orange-ից: Վստահ ենք, որ եղբոր հետ արձակուրդը ուրախալի անակնկալ է: Իհարկե, Ռուսաստան մեկնողները շատ են, քանի որ նաեւ շատ են զանգերը Ռուսաստանից: Մեր մյուս բաժանորդներին պարզապես խորհուրդ կտանք խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին », ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Հիշեցնենք, որ մինչեւ օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տեւողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Առաջին յոթ շաբաթների ընթացքում գրանցված 50,000-րդական բաժանորդներից վեցը զանգ էին ստացել Ռուսաստանի տարբեր քաղաքներից, իսկ մեկը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ