«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի տեղաբաշխում՝ մեկ միլիարդ ՀՀ դրամ ծավալով


«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի տեղաբաշխում՝ մեկ միլիարդ ՀՀ դրամ ծավալով

  • 07-06-2012 17:00:31   | Հայաստան  |  Տնտեսություն

Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տեղաբաշխման հարթակում: Երեւան 07.06.2012 – Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի տեղաբաշխում՝ մեկ միլիարդ ՀՀ դրամ ծավալով: Ազգային Հիփոթեկային Ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով եւ տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 956,991,953.53 ՀՀ դրամ, պահանաջարկը` 1,353,011,951.21 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.8408%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9.3%: ԱՀԸ-ի պարտատոմսերի առաջին թողարկումը (NMCCB1) Բորսայում իրականացված առաջին տեղաբաշխումն էր: 02.12.2011թ. այն թույլատրվեց առեւտրին Բորսայի ազատ Cbond հարթակում, իսկ 24.05.2012թ. մարվեց եւ դուրս եկավ բորսայական շրջանառությունից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն