Խաղ-մրցույթ՝ նվիրված EmpoPredictor խաղին


Խաղ-մրցույթ՝ նվիրված EmpoPredictor խաղին

  • 11-06-2012 16:46:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մրցույթ ֆուտբոլասերների համար Հայկական կայքերից մեկում ֆուտբոլասերների համար անց է կացվում խաղ-մրցույթ բազմաթիվ արժեքավոր մրցանակներով: EURO 2012-ին նվիրված EmpoPredictor խաղին մասնակցելու համար պետք չէ ծախսել գումար: Հարկավոր է ընդամենը օգտագործել ֆուտբոլային գիտելիքները կամ ինտուիցիան եւ ճիշտ գուշակել խաղերի ելքերն ու հաշիվները: Predictor խաղը շատերին ծանոթ է արտասահմանյան կայքերից: www.emporium.am- ը առաջին հայկական կայքն է, որ նախաձեռնել է նման մրցույթ հայ ֆուտբոլասերների համար: Կայքը վստահեցնում է, որ չկա ոչ մի արտասահմանյան կայք, որտեղ շահումներն այսքան առատ լինեն: Սովորաբար Predictor-ներում հաղթում են առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները, իսկ EmpoPredictor-ում սահմանված է թվով 29 մրցանակ: Առաջին հորիզոնականի համար մրցանակ է սահմանված 32 անկյունագծով LCD հեռուստացույց, երկրորդի համար` Sony PlayStation 3, երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա նորաոճ արեւային ակնոց Կարգին optics-ի կողմից: Մինչ Play Off փուլը առավելագույն միավոր հավաքած 20 մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա մեկ արկղ գարեջուր եւ սա դեռ բոլորը չէ: Կազմակերպիչներն առաջարկում են այցելել կայք ծանոթանալու մյուս մրցանակներին`խաղալու, չծախսելու եւ շահելու համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play