ԲՀԿ-ն չի մասնակցել Ալեքսանդր Սարգսյանի որդու հարսանեկան արարողությանը
12-06-2012 11:15:25 | Հայաստան | Հասարակություն
Կիրակի օրն «Օջախ» ռեստորանում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու հարսանեկան արարողությունը: Ինչպես գրում է «Ժողովուրդ» թերթը», մասնակիցներից մի քանիսը պատմել են, որ Սերժ Սարգսյանը խնջույքի ժամանակ սրտանց ուրախացել ու քեֆ է արել: «Հարսանիքին ներկա են եղել ԱԺ ներկա եւ նախկին նախագահները, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, կառավարության գրեթե բոլոր նախարարները, բացի ԲՀԿ-ականներից:
Արարողությանը ներկա չի եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին, ըստ asekose.am- ի տեղեկությունների, Ալեքսանդր Սարգսյանը հրավիրատոմս չի ուղարկել:
Միջոցառման երաժշտական մասն ապահովել են երգիչներ Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը: Հարսանիքի քավորը եղել է Սերժ Սարգսյանի փոքր փեսան՝ Հայկ Խաչատրյանը»,- նշում է թերթը: