10 թիկնապահ՝ Նկոլա Սարկոզիի եւ նրա ընտանիքի անդամների պաշտպանության համար


10 թիկնապահ՝ Նկոլա Սարկոզիի եւ նրա ընտանիքի անդամների պաշտպանության համար

  • 12-06-2012 12:24:51   | Ֆրանսիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ֆրանսիայի նախկին նախագահների համար ռեկորդային թվով թիկնապահներ կպաշտպանեն պետության նախկին ղեկավար Նիկոլա Սարկոզիին եւ նրա ընտանիքի անդամներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: Ինչպես հունիսի 12-ին հաղորդել Է Փարիզի «Պարի-մատչ» հանդեսը, Ֆրանսուա Օլանդի նախորդն անձամբ Է խնդրել, որ այդ նպատակի համար տրամադրվեն 10 հատուկ պատրաստված աշխատակիցներ: Ըստ հրատարակության տվյալների՝ «բոլոր այդ թիկնապահներին Սարկոզին դեմքով ճանաչում Է, քանի որ նրանք հանրապետության նախագահի անվտանգության խմբի կազմի մեջ Էին այն շրջանում, երբ նա զբաղեցնում Էր Ելիսեյան պալատը»: «Պարի-մատչը» նշում Է, որ Հինգերորդ Հանրապետության բոլոր ղեկավարներն Էլ օգտվել են թիկնապահների ծառայություններից, սակայն նրանց թիվը մշտական չի եղել: Այսպես, օրինակ՝ Վալերի Ժիսկար դ’Էստենին պաշտպանում Է անվտանգության ընդամենը երկու աշխատակից, մինչդեռ Ժակ Շիրակին՝ վեցը: 2010 թվականին Ֆրանսիայի Հաշվիչ պալատն անցկացրել Է այն պետական ծախսերի հաշվեստուգում, որոնք տրամադրվում են պետության բարձրաստիճան անձանց պաշտպանության համար: Պարզվել Է, որ պահպանության ծառայության մեկ աշխատակցի ռոճիկը տարեկան կազմում Է միջին հաշվով 72 հազար եվրո: «Այսպիսով, Սարկոզիի պաշտպանության համար տարեկան կծախսվի ավելի քան 700 հազար եվրո»,- գրել Է Պարի-մատչը»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play