ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ.Հակոբյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն


ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ.Հակոբյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն

  • 14-06-2012 17:00:52   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազակերպության պարենային ծրագրի (ՊՀԿ) 50-ամյա հոբելյանի շրջանակներում հունիսի 13-14-ը Շվեյցարիայի Համադաշնությունում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ.Հակոբյանը: Պաշտոնական մի շարք հանդիպումներից հետո Հ.Հակոբյանը մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազակերպության պարենային ծրագրի (ՊՀԿ) 50-ամյակի կապակցությամբ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատան, Ժնեւ քաղաքի եւ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության կազմակերպած Ս.Բաբայանի դաշնամուրային համերգին: Հանդես գալով ողջույնի խոսքով` Հ.Հակոբյանն ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալ է հանձնել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին: Համերգի նպատակը Հայաստանում ՊՀԿ գործունեության իրազեկումն է: Համերգի ընթացքում կատարված կամավոր նվիրատվությունները կնպատակաուղղվեն Հայաստանի սոցիալապես անապահով դպրոցականների բարօրությանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play