Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին

  • 25-06-2012 15:58:38   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Օրերս, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին` տիկնոջ Վերա Սեդրակյանի ուղեկցությամբ: Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Նորին Սրբությունը, ի դեմս տիար Պերճ Սեդրակյանի, իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ անդամներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հանդեպ շարունակ ցուցաբերվող նվիրումի եւ աջակցության համար: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Սփյուռքում ու Հայրենիքում Միության ջանքերով իրականացվող ազգանպաստ գործունեությանը, ինչպես նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ իրականացվող ծրագրերին: Այս առիթով ՀԲԸՄ նախագահը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին մշտական զորակցության, մասնավորաբար ՀԲԸՄ հերթական` 87-րդ Ընդհանուր անդամական ժողովը հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում, անցկացնելու հնարավորության համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ազգային-եկեղեցական կյանքում առկա զանազան խնդիրներ եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր: Հանդիպումից հետո տեր եւ տիկին Պերճ եւ Վերա Սեդրակյանները ծանոթացան Ս. Էջմիածնում ընթացող լայնածավալ շինարարական, այդ թվում Սեդրակյան ամուսինների ազնիվ բարերարությամբ իրականացվող Հին Վեհարանի հիմնանորոգության եւ վերակառուցման աշխատանքներին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն