Հայաստան է ժամանել ՉԺՀ Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինի գլխավորած պատվիրակությունը


Հայաստան է ժամանել ՉԺՀ Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինի գլխավորած պատվիրակությունը

  • 26-06-2012 17:00:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2012թ. հունիսի 25-27-ը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրավերով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինի գլխավորած պատվիրակությունը: Հունիսի 26-ին պատվիրակությունն այցելեց ՀՀ վճռաբեկ դատարան: Ողջունելով հյուրերին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նշեց, որ մեր երկրների միջեւ վերջին տարիներին եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ մշակույթի բնագավառներում ստեղծվել է կայուն եւ հուսալի համագործություն: Բացառություն չէ նաեւ դատական համակարգերի միջեւ համագործակցությունը եւ փորձի փոխանակումը: Եթե նկատեցիք, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի պատվիրակության այցելության ծրագիրը մշակվել է այնպես, որ մեր հարգարժան հյուրերը հնարավորություն ունենան ծանոթանալու ոչ միայն դատական համակարգի գործունեությանը եւ շենքային պայմաններին, այցելել բոլոր ատյանի դատարաններ, այլ նաեւ հնարավորություն եւ ժամանակ ունենան ծանոթանալու Հայաստանի Հանրապետության պատմամշակութային արժեքներին եւ այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինը պատասխան խոսքով շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար եւ կարեւորեց դատական համակարգերի միջեւ սերտ համագործակցությունը եւ փորձի փոխանակումը: Այնուհետեւ կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք իրավական խնդիրներ: Քննարկման վերջում կողմերը պայմանավորվեցին համատեղ մշակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի միջեւ համագործակցության հուշագիր, որը կստորագրվի ՀՀ վճռաբեկ դատարանի պատվիրակության Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն փոխադարձ այցելության ժամանակ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play