Կարինե Ղազինյանը մասնակցել է ԵՄ-ի եւ Արեւելյան<br /> գործընկերության երկրների ոչ պաշտոնական հանդիպմանը<br />


Կարինե Ղազինյանը մասնակցել է ԵՄ-ի եւ Արեւելյան
գործընկերության երկրների ոչ պաշտոնական հանդիպմանը

  • 25-05-2010 13:54:00   | Լեհաստան  |  Քաղաքական
ՍՈՊՈՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 24-ին լեհական Սոպոտ քաղաքում կայացել է ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումը նվիրված էր Արեւելյան գործընկերության շրջանակներում առ այսօր կատարված աշխատանքների ամփոփմանը, մասնակից երկրների ակնկալիքներին, ինչպես նաեւ ապագա ծրագրերի հստակեցմանը: Իր ելույթում Կ.Ղազինյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, Ազատ առեւտրի գոտու ստեղծման, ինպես նաեւ վիզային ռեժիմի աստիճանական ազատականացման կարեւորությունը մասնակից երկրների համար: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, Կ.Ղազինյանը նաեւ հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ պետքարտուղար Հենրիկ Լիտվինի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու` Հայաստան ծրագրված այցին, ինչպես նաեւ համաձայնություն ձեռք բերել արագացնել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման աշխատանքները:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play