Տեղի կունենա նախկին ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանի հայցով հերթական դատական նիստն ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության


Տեղի կունենա նախկին ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանի հայցով հերթական դատական նիստն ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության

  • 02-07-2012 11:02:43   | Հայաստան  |  Իրավունք

ԵՊԼՀ նախկին ռեկտոր Ս. Զոլյանի հայցով (ընդդեմ ՀՀ ԿԳՆ անօրինականությունների) ս.թ. հուլիսի 2-ին կայանալիք հերթական դատական նիստին ընդառաջ՝ Եվրոպական Խորհրդի Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեն իր բոլոր անդամների անունից պաշտոնապես դիմել է ԵԽ Նախարարների կոմիտեին “…փոխանցելու իր մտավախությունը ՀՀ կառավարությանը եւ հիշեցնելու անդամ պետություններին իրենց պարտականության վերաբերյալ` հարգել փորձագետների անկախությունը եւ չմիջամտել նրանց աշխատանքին”: Փորձագետների կոմիտեն նշում է, որ անդամը նիստին չմասնակցելու հիմնարար պատճառներ կարող էր ունենալ, օրինակ, իր հիմնական աշխատանքի անհետաձգելի պարտականությունները: Ինչեւէ, այս պարագայում մերժման հիմք հանդիսացող եւ ոչ մի պատճառ չի ներկայացվել: Կոմիտեն նաեւ ընդգծում է, որ իր գործունեության համար էական է, որ Կոմիտեի անդամները պարտականություններ իրականացնելիս լինեն իրենց կառավարությունից անկախ` համաձայն Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի: Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների պաշտպանության եւ առաջխաղացման նպատակով իրավիճակի գնահատումը երբեմն քաղաքական տեսանկյունից վիճահարույց է, ուստի եւ անընդունելի է իշխանությունների կողմից ցանկացած ձեւի քաղաքական ճնշում: Տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարության անդամը չի թույլատրել Փորձագետների կոմիտեի` Հայաստանյան անդամին մասնակցել Փորձագետների կոմիտեի նիստին` չտալով Կոմիտեին հայտնի եւ ոչ մի հիմնարար պատճառ: Այս ամենը ամրագրված է նաեւ ՀՀ կառավարության կողմից հաստատված Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի բացատրական զեկույցի 131-րդ կետով, որում մասնավորապես նշվում է. “Փորձագետների կոմիտեի անդամների թիվը պետք է լինի նույնը, ինչ որ խարտիայի կողմերի թիվն է: Նրանք պետք է լինեն ճանաչված գիտակներ տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների բնագավառում: Միաժամանակ, շեշտելով “ամենաբարձր բարոյականության” ներքին անձնական հատկանիշը, խարտիան հստակեցնում է, որ կոմիտեում նշված փորձագետները իրենց պարտականությունը կատարելիս պետք է անկախ գործելու ազատություն ունենան եւ ենթակա չլինեն համապատասխան կառավարությունների հրահանգներին”: «Ազատ համալսարան» լրատվական ծառայությունից հիշեցնում են, որ ս.թ. հուլիսի 2-ին (երկուշաբթի) ժամը 14:30-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Ափինյան, Թբիլիսյան խճուղի 3/9) տեղի կունենա ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանի հայցով հերթական դատական նիստն ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play