«Հայաստան» համահայկական հիմնադրամը դադարեցնում է իր համագործակցությունը «Հրապարակ» օրաթերթի եւ hraparak.am կայքէջի հետ


«Հայաստան» համահայկական հիմնադրամը դադարեցնում է իր համագործակցությունը «Հրապարակ» օրաթերթի եւ hraparak.am կայքէջի հետ

  • 02-07-2012 15:25:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը դադարեցնում է իր համագործակցությունը <<Հրապարակ>> օրաթերթի եւ hraparak.am կայքէջի հետ, «Հարգելի գործընկերներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը` ի դեմս գործադիր տնօրեն Արա Վարդանյանի, տեղեկացնում է, որ դադարեցնում է իր համագործակցությունը «Հրապարակ» օրաթերթի եւ hraparak.am կայքէջի խմբագրական եւ լրագրողական կազմի հետ, ներառյալ տեղեկատվության բանավոր կամ գրավոր տրամադրումը, լրատվամիջոցի մասնակցությունը Հիմնադրամի հետագա մամլո ասուլիսներին եւ այլ միջոցառումներին: Նկատի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ լրատվամիջոցի ծավալուն հարցադրումներին առանձին հարցազրույցի միջոցով պատասխանելու Հիմնադրամի առաջարկը ոչ միայն անտեսվեց լրատվամիջոցի / ի դեմս լրագրող եւ հրապարակումների հեղինակ Սյուզան Սիմոնյանի/ կողմից, այլեւ շարունակվեց մեկ այլ` երրորդ հրապարակմամբ, որտեղ հնչեցվել են անթույլատրելի անձնավորված վիրավորանքներ Հիմնադրամի, գործադիր տնօրենի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի հասցեին, Հիմնադրամը կատարվածը գնահաատում է, որպես լրագրողական էթիկայի լրջագույն խախտում, մանավանդ որ «Հրապարակի» վերոհիշյալ լրագրողը երբեւէ որեւէ մասնագիտական կամ անձնական շփում չի ունեցել Հիմնադրամի աշխատակցի հետ: Հավելենք, որ «Հրապարակի» կողմից տարածած անհիմն եւ վիրավորական լուրերը, որոնք հեռու են վերլուծություն կամ մեկնաբանություն կոչվելուց, լրջագույնս կարող են անդրադառնալ թե’ կառույցի եւ թե’ նրա աշխատակիցների հեղինակության վրա»: Ստորեւ, կարող եք ծանոթանալ «Մենք ենք որոշում ինչ գրել եւ ինչպես» հրապարակմանը, որտեղ տեղ են գտել Հիմնադրամի հասցեին ուղղված անթույլատրելի վիրավորանքներ: http://www.hraparak.am/2012/06/29/hayastan-hamahaykakan-himnadram-hraparak/ ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն ից հայտնում են, որ «Հայաստան» հիմնադրամը շարունակում է համագործակցել բոլոր այն լրատվամիջոցների հետ, որոնք առաջիկայում ցանկություն կունենան լուսաբանել Հիմնադրամի աշխատանքը, եւ հորդորում է դրսեւորել պատշաճ լրագրողական կեցվածք, չչարաշահել հանրային կարծիք ձեւավորելու իրենց դիրքը, անգամ եթե հրապարակումներում տեղ կգտնեն Հիմնադրամի գործունեության վերաբերյալ հիմնավորված քննադատություններ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն