Սիրիահայերը մասնակցում են «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերին


Սիրիահայերը մասնակցում են «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերին

  • 10-07-2012 15:31:34   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում են աշխատանքները Սիրիայի հայ համայնքի, այնտեղ գործող կառույցների հետ: Սիրիահայերը մասնակցում են նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերին: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Անդրանիկ» պարային համույթը եղել է Աշնակում, Ղարաբաղում, հանդես է գալու փակման արարողության ժամանակ: «Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» Հայաստան ճանաչողական այցելությունների» ծրագրի մասնակից սիրիահայերը ապրում են հայաստանցիների ընտանիքներում եւ մասնակցում բոլոր միջոցառումներին: Նախարարություն են այցելում նաեւ սիրիահայեր տարբեր հարցերով, առաջարկություններով: Նախարարությունը համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հետ, որոնք օրենքով սահմանված կարգով մատուցում են ծառայություններ: Նախարարությունը զբաղվում է սիրիահայերի լեզվի ուսուցման հիմնահարցերով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play