Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոս Անջելեսի «Հայաստան» պարախմբի գեղարվեստական ղեկավարին


Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոս Անջելեսի «Հայաստան» պարախմբի գեղարվեստական ղեկավարին

  • 18-07-2012 14:18:31   | Հայաստան  |  Մշակույթ

Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոս Անջելեսի «Հայաստան» պարախմբի գեղարվեստական ղեկավար Արման Վարդանյանին եւ նրա կնոջը` պարախմբի գլխավոր պարուսույց Նաիրա Վարդանյանին: «Հայաստան» պարախումբը մասնակցել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերին»: ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ողջունելով հյուրերին, կարեւորեց նրանց հայապահպան գործունեությունը Սփյուռքում եւ մասնակցությունը Հայրենիքում տեղի ունեցող միջոցառումներին: Ա.Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով Հայրենիքում ջերմ ընդունելության համար, նշեց, որ իրենք երեխաներին բացի պարից սովորեցնում են նաեւ հայոց լեզու եւ պարախմբի բոլոր մասնակիցները խոսում են հայերեն: Նա տեղեկացրեց նաեւ, որ այս տարի դեկտեմբերին լրանալու է իրենց պարախմբի հիմնադրման 15 ամյակը, իսկ հաջորդ տարի Լոս Անջելեսում պատրաստվում են տեղի հայկական պարախմբերի հետ համատեղ կազմակերպել Երեւանի վերաբերյալ պարային բեմադրություն: Հուլիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած «Հայաստան» պարախմբի համերգին նախարար Հ.Հակոբյանը Ա.Վարդանյանին պարգեւատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով` ազգանվեր գործունեության, հայ պարարվեստին անմնացորդ նվիրումի, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ներդրման համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play