Մոմավառություն՝ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ


Մոմավառություն՝ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ

  • 23-07-2012 14:18:17   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ, 2012 թվականի օգոստոսի 7-ին (երեքշաբթի օրը), ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու մոմավառություն, որին հետեւելու է բողոքի երթ Ավան թաղամասում: Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը եւ պահանջել պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ինչպես նաեւ միանալ քրեա-օլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի եւ անհանդուրժողականության շարժմանը: «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ
Նոյյան տապան  -   Հասարակություն