Շահան Գանտահարյան.Անկարան չի կարող ձեռնածալ մնալ Սիրիայի կողմից իր դեմ կատարվող որևէ հարձակման դեպքում


Շահան Գանտահարյան.Անկարան չի կարող ձեռնածալ մնալ Սիրիայի կողմից իր դեմ կատարվող որևէ հարձակման դեպքում

  • 26-07-2012 11:09:47   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Սիրիայի տարածքին արձանագրվող իրադարձությունների մասին Թուրքիայի վարչապետին կատարած հայտարարությունները ամփոփվում են հետեւյալ կետերում. Ա.- Անկարա չի կարող ձեռնածալ մնալ Սիրիայի կողմից իր դեմ կատարվող որեւէ հարձակումի դեպքում: Բ.- Իր ժողովուրդը սպաննող արյունարբու վարչակարգը պիտի տապալվի Սիրիայի ժողովրդի կողմից, վաղ թէ ուշ։ Սիրիայի ժողովուրդը պիտի հաղթանակե: Գ.- Միջազգային ընտանիքը իր պատասխանատվություններին տեր կանգնելով եւ խիստ վարվելով Սիրիայի վարչակարգի նկատմամբ, պետք է ստիպի, որ արյունահեղությունը դադարեցվի Սիրիայում։ Դ.- Դամասկոս նկատի չի ունեցել 2011-ից Անկարայի կողմից հնչող խորհուրդները` բարեփոխումներ կատարելու. այլապես նման իրավիճակում չէր հայտնվի այսօր Սիրիան։: Այս հայտարարությունը առաջին հայացքով նախանշում է, որ Անկարա կշարունակե Սիրիայի նկատմամբ իր կեցուածքների թեթեւ հարափոփոխելիության վարքագիծը: Առաջին եւ վերջին կետերում հիմնական ուղերձ չկա: Հակառակ անոր որ իր օդանավի կործանումը Դամասկոսի ուսերին բարդող Անկարան զինվորական ուղղակի հակայարձակողական գործողության չդիմեց: Երկու նկատառելի հանգամանք կա այս դեպքում։ Առաջինը այն էր, որ բավական ուշացումով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սիրիական պատասխանատվությունը հեռացնող հայտարարություն կատարեց` Թուրքիայի քաղաքական վարիչների հայտարարածին նկատմամբ հակասություն ցուցադրելով. եւ երկրորդ. ապստամբները զինող եւ ֆինանսավորող Թուրքիան զինվորական հարձակումի անուղղակի ձեւերը լիովին կիրառում է արդեն Սիրիայի տարածքին: Քաղաքական խառն ուղերձի նրբերանգները երկրորդ եւ երրորդ կետերում են գտնվում։ Սիրիայի ժողովրդին վերագրելով վարչակարգի տապալման պատասխանատվությունը, Անկարայի վարիչը հստակ ձեւակերպում է պաշտոնական կեցուածք` արտաքին ուժի միջամտության դեմ: Այստեղ նաեւ ժամանակի անորոշություն էփոխանցվում: «Վաղ թէ ուշը»-ը միաժամանակ թե՛ անմիջականություն եւ թե՛ իրավիճակի առկախում կենթադրէ: Ժողովդի կողմից տապալումի եղանակը եւս անորոշ է, ինչպես ժամանակը: Մինչդեռ, հաջորդ կետում կընդգծվի հստակ ակնկալություն` միջազգային ընտանիքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անմիջական միջամտության... արյունահեղությունը կասեցնելու: Արյունահեղություն կասեցնելը այստեղ երկու հակամարտող կողմերում է վերաբերվում եւ անպայման չի ենթադրում վարչակարգի հեռացումի առաքելություն: Ռուսական եւ ամերիկյան կեցուածքների միջեւ տվայտող թրքական այս կեցուածքը ավելի հիմնավորելու համար ոչ շատ հեռու գացող հետադարձ հայացքը լուսաբանող հանգամանք կարող է ունենալ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հազիվ մի ամիս առաջ հայտարարում էր, որ իր երկիրը ձախողած էր Դամասկոսի վարչակարգը տապալելու գործում։ Այս հաստատումը կենթադրե, որ Անկարան պաշտոնապես այդ գործին լծված էր: Հիմա վարչակարգի տապալումի գործը այս ձեւով վստահված է Սիրիայի ժողովրդին: Արտաքին միջամտության պահանջը` անբովանդակ հայտարարություն է, որովհետեւ արյունահեղության կասեցման առաջադրանքով է եւ ոչ թե վարչակարգի տապալման: Արյունարբու վարչակարգի մասին խոսող, սեփական ժողովրդի դեմ ջարդ կիրառելու երեւույթները դատապարտող եւ արյունահեղության կասեցման համար արտաքին խիստ միջամտություն պահանջող վարչապետ Էրդողան փորձում է մոռացության մատնել այն, որ ինք իրավական ժառանգորդն է արյունարբու մի վարչակարգի , որ լծված էր իր կայսրության ցեղային մաքրազտումի ցեղասպանական քաղաքականության եւ համաշխարհային Ա. պատերազմի ժամանակն ու պայմանները լիարժեք օգտագործած էր` արտաքին խիստ միջամտությունները կանխարգիլելու համար: Նոր օսմանականության ներկայացուցիչը ուզում է մոռանալ , որ միեւնույն այս վարչակարգի հետ արտակարգ մերձեցումի քաղաքականությանը լծվել էր` բացելով այժմ իր փակած սահմանները, կնքելով բոլոր ոլորտների վերաբերյալ բազմաթիվ համաձայնագրեր եւ միեւնույն «արյունարբու վարչակարգ»-ին հետ որոշած էր նոր էջ բանալ Անկարա-Դամասկոս հարաբերություններում: Սեփական ժամանակակից պատմությունը ժխտելու հարիր վարքագծում են տեղավորվում վարչապետ Էրդողանի հայտարարությունները, որոնք խառն ուղերձների տարրեր կպարփակեն իրենց մեջ: Համենայն դեպս Անկարայի ներկայացուցիչը վերջինը կարող էր լինել նման բովանդակությամբ հայտարարություններ կատարելու համար: Շահան Գանտահարյան «Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play