Լույս է տեսել Արա Մարջանյանի «Ադրբեջանական Հանրապետություն. «Վիրտուալ» ժողովորդագրության առանձնահատկությունները» գիրքը


Լույս է տեսել Արա Մարջանյանի «Ադրբեջանական Հանրապետություն. «Վիրտուալ» ժողովորդագրության առանձնահատկությունները» գիրքը

  • 02-08-2012 16:34:10   | Ադրբեջան  |  Նոր գրքեր

Գրքում հետազոտվել է ժողովրդագրական իրավիճակն Ադրբեջանական Հանրապետությունում (ԱՀ)։ Վերլուծության հիմքում ընկած է ոչ միայն ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունը, այլեւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների տվյալները։ Ցույց է տրված, որ ԱՀ-ում հետեւողականորեն խեղաթյուրվում են միգրացիոն հոսքերի, մահացության եւ ծնելիության պատկերը, բնակչության աճի տեմպի եւ սեռական կազմի մասին ամենամյա տվյալները։ Այդ մանիպուլյացիաները թույլ են տալիս արհեստականորեն ավելացնել ԱՀ բնակչության թվակազմը 2.0-2.2 մլն մարդով։ Բաքվում ավանդաբար կեղծվում են նաեւ բնակչության ազգային կազմի մասին տվյալները։ Գրքում ներկայացված տվյալներից հետեւում է, որ Ադր. ԽՍՀ/ԱՀ-ում բռնի ձուլման պոտենցիալը 1939-1999թթ. կազմել է 723.75 հազ. մարդ։ Դա թույլ է տալիս խոսել «էթնոցիդի» մասին, որն անցկացվում էր Ադր.ԽՍՀ-ում դրա պատմության ոչ երկար ընթացքում։ Առանձնակի մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ նման «վիրտուալ» ժողովրդագրական վիճակագրությունն ինքնատիպ կերպով «վավերացվում» եւ տարածվում է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից։
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play