Վահան Հովհաննիսյան. «Այս ձեւով մենք բարոյական նորմալ հասարակություն չենք կարող կառուցել»


Վահան Հովհաննիսյան. «Այս ձեւով մենք բարոյական նորմալ հասարակություն չենք կարող կառուցել»

  • 22-03-2011 19:40:53   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը անընդունելի է համարում ծայրահեղական ընդդիմադիր մամուլում Երեւանի Ազատության հրապարակում քաղաքացիական ակցիա իրականացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին վարկաբեկիչ հոդվածներ տպագրելը։ ԱԺ պատգամավորների մարտի 22-ի հայտարարությունների ժամին Վահան Հովհաննիսյանը նշեց, որ «այդ ծայրահեղական ուժերի առաջնորդը, առաջնորդվելով ինչպես ինքն է մատնանշում, քրիստոնեական բարոյականությամբ՝ որպես կոդեքս, ուղղակի վիրավորանքներ է հասցրել Րաֆֆին»։ Նրա խոսքերով, «այդքան կեղտոտ կերպով վարկաբեկելը» ընդունելի ձեւ չէ» «ՀՅԴ» խմբակցության ղեկավարը քննադատություն հնչեցրեց նաեւ ոստիկանության հասցեին, որն արգելել է հովանոց տեղադրել հացադուլավորի համար։ «Փչովի անճոռնի դղյակները չե՞ն խանգարում Թամանյանի ճարտարապետական լուծումներին, իսկ Րաֆֆու հովանոցը խանգարո՞ւմ է»,- հարց տվեց Վ.Հովհաննիսյանը, հավելելով.- «Այդ երկու ծայրահեղությունների մեջ ես տեսնում եմ ինչ-որ մի աննորմալ երեւույթ. ծաղրել՝ մի կողմից եւ թույլ չտալ հովանոց՝ մյուս կողմից։ Այս ձեւով մենք բարոյական նորմալ հասարակություն չենք կարող կառուցել»։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play