«Ընդդեմ բոլոր տեսակի ռասսայական խտրականության» մեկշաբաթյա արշավին այս տարի միացել է նաեւ Երեւանը<br />


«Ընդդեմ բոլոր տեսակի ռասսայական խտրականության» մեկշաբաթյա արշավին այս տարի միացել է նաեւ Երեւանը

  • 22-03-2011 12:40:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 22-27-ը Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվելու է մեկշաբաթյա արշավ` ընդդեմ բոլոր տեսակի ռասսայական խտրականության։ Այս տարի արշավին միացել է նաեւ Երեւանը։ Կազմակերպիչ՝ UNITED For Intercultural Action կազմակերպությունների ցանց, որը կազմված է 560 եվրոպական կազմակերպություններից: Մարտի 22-27-ը 4 կազմակերպություններ` «Հայ Առաջադեմ Երիտասարդություն», AEGEE-Yerevan, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ «Երիտասարդական շունչ» ՀԿ-ն` միանալով եվրոպական մի շարք կազմակերպությունների, կանցկացնեն հակառասիստական արշավը Երեւանում: Ստորեւ արշավի օրակարգը: ՄԱՐՏԻ 22 18:00 – Բացման արարողություն Հյուրեր Էստոնիայից, Նոր Զելանդիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Սլովակիայից, Ֆրանսիայից: Բացման արարողությանը ներկայացվելու են տարբեր երկրների մշակույթներ: (Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակ` Ք. Երեւան, Այգեստան 11 փողոց, տուն 43, մուտքը Հերացի 16-ի կողմից, հեռ. 574317) 20:00 – ,Վայելիր բազմազանությունըե խնջույք (party) Տարբեր երկրների խոհանոցների եւ խմիչքների ներկայացում: (Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակ` Ք. Երեւան, Այգեստան 11 փողոց, տուն 43, մուտքը Հերացի 16-ի կողմից, հեռ. 574317) ՄԱՐՏԻ 23 13:00 - Օնլայն ֆլեշմոբ ,Մենք դեմ ենք ռասիզմինե (Facebook) ՄԱՐՏԻ 24 14:20 - ,Անպարտելինե (Invictus) ֆիլմի ցուցադրում Նարեկացի արվեստների միությունում Ֆիլմի քննարկում (Նարեկացի արվեստների միություն` ք. Երեւան, Վարդանանց փող. 16/1, 580105) ՄԱՐՏԻ 25 14:20 - ,Շոտլանդիայի վերջին թագավորըե (The last king of Scotland) ֆիլմի ցուցադրում Նարեկացի արվեստների միությունում Ֆիլմի քննարկում (Նարեկացի արվեստների միություն` Ք. Երեւան, Վարդանանց փող. 16/1, 580105) ՄԱՐՏԻ 26 14:00 - PeaceJam կազմակերպության շնորհանդես 15:00 - Peace Jam-ի մասին ֆիլմի դիտում 15:45 - Peace Jam ծրագրին մասնակցած երիտասարդների ներկայացում (Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակ`(Ք. Երեւան, Այգեստան 11 փողոց, տուն 43, մուտքը Հերացի 16-ի կողմից, հեռ. 574317) ՄԱՐՏԻ 27 18:00 - Համատեղ ծրագրերի մշակում, Փակման հանդիսավոր խնջույք-արարողութուն (Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակ` Ք. Երեւան, Այգեստան 11 փողոց, տուն 43, մուտքը Հերացի 16-ի կողմից, հեռ. 574317) Հրավիրում ենք բոլոր լրագրողներին ոչ միայն լուսաբանելու, այլեւ մասնակցելու միջոցառումների շարքին: Մանրամասների համար կարող եք զանգահարել Գրիգոր Երիցյանին 091 59 62 35 հեռախոսահամարով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն