Պետք չէ անմակարդակ ու անբարեկիրթ պահվածք դրսևորել


Պետք չէ անմակարդակ ու անբարեկիրթ պահվածք դրսևորել

  • 08-09-2012 14:14:35   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Հարց Փիրուզա Մելիքսեթյանին եւ արձագանք նրա հայտարարությանը: Իսկ ո՞վ Ձեր կամ Ձեր թերթի հասցեին որեւէ բան ասեց: Փաստորեն հաստատում եք հա՞ այն ինչ մեր հայտարարության մեջ գրված է, եւ Ձեր թերթը իրականում կատարում է նշված պատվերները: Փաստորեն ճիշտ թույլ տեղին կպա՞նք: Մի քանի դրամով պատվերներ կատարող, առանց բարոյական չափանիշների սեփական թերթ կոչվածի էջերում ժողովրդի կողմից ընկալվող ու սիրված գործիչների հասցեին վարկաբեկող նյութեր գրող Փիրուզային հիշեցնում եմ, որ բոլոր ժամանակներում նյութական շահին առաջնություն տվող լրագրողը դատապարտված է անընդմեջ խնդիրներ ունենալու սեփական խղճի հետ: Չնայած ի՞նչ խղճի առկայության մասին է խոսք գնում: Նաեւ ուզում եմ նշել, որ կնոջը անհարիր է նույնիսկ նախանձով դրդված անձնական վիրավորանքներ եւ անվայել արտահայտություններ անելը մի անձնավորության հասցեին, ով ճշմարտությունն է ներկայացնում: Պետք չէ անմակարդակ ու անբարեկիրթ պահվածք դրսեւորել: Կոչ եմ անում հայ կնոջն ու լրագրողին վայել կեցվածքի շրջանակներից դուրս չգալ: Մենք սիրով ընդունում ենք ցանկացած լրագրողի կողմից հնչեցված առողջ քննադատություն, բայց միշտ կոշտ արձագանքելու ենք ստին ու բռի վիրավորանքներին: Հարգանքով՝ պատգամավորի օգնական Վ. Քոչարյան: ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ