Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի սաներին


Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի սաներին

  • 13-09-2012 18:26:13   | Հայաստան  |  Մշակույթ
<<Հայաստանի Փոքրիկ Երգիչները>> հյուրընկալվել են Երեւանի քաղաքապետին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Երեւանի քաղաքապետարանի <<Հայաստանի Փոքրիկ Երգիչներ>> երգչախմբի սաներին ու գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին: Երգչախումբը վերջերս է վերադարձել Ճապոնիայի 18 քաղաքներում կայացած 40-օրյա համերգային շրջագայությունից, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն եւ հայ գրատպության 500 - ամյակին, ինչպես նաեւ հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Ողջունելով եւ շնորհավորելով պատանիներին ու երգչախմբի ղեկավարին` հաջող ելույթների եւ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար, քաղապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ երեխաները Տարոն Մարգարյանի հետ կիսել են շրջագայության տպավորություններն ու վստահեցրել, որ աշխարհի բոլոր բեմերում կփորձեն միշտ բարձր պահել Հայաստանի եւ Երեւանի պատիվը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ի հիշատակ հանդիպման՝ <<Հայաստանի Փոքրիկ Երգիչներ>> երգչախմբի սաները լուսանկարվել են քաղաքապետի հետ ու ստացել հուշանվերներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play