Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Խ.Աբովյանի անվան թ.2 դպրոցը
18-09-2012 19:00:01 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մեկամսյա նորոգումից հետո վերաբացվել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության համար 2 դպրոցը: Թեեւ ուսումնական պրոցեսսը սեպտեմբերի 1-ից էր մեկնարկել, սակայն հանդիսավոր վերաբացումը կատարվեց դպրոցի 180-ամյա հոբելյանի օրը:
Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկաներին է փոխանցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հոբելյանի կապակցությամբ եւ 180 տարվա փորձառություն ունեցող դպրանոցի մանկավարժական կոլեկտիվին Տարոն Մարգարյանի անունից պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի պատվոգրով:
Քաղաքապետի հանձնարարությամբ մինչեւ ջեռուցման հերթական տարեշրջանը ամբողջությամբ կնորոգվի նաեւ դպրոցի ջեռուցման համակարգը:
Հարկ է նշել, որ դպրոցի եռահարկ շենքը հիմնանորոգվել է «Օգնիր դպրոցիդ» արշավի շրջանակում, շրջանավարտ Գարեգին Նուշիկյանի միջոցներով, ով դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ պարգեւատրվել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի «Պատվո աշակերտ» մեդալով:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ Հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են։ որ 180-ամյա այս դպրոցը Երեւանի առաջին պետական դպրոցն է եւ 1925 թվականից կրում է դպրոցի 6-րդ տնօրեն-տեսուչ Խաչատուր Աբովյանի անունը: