ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումը Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետի հետ


ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումը Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետի հետ

  • 20-09-2012 15:46:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Գերհարգելի Հայր Անդրանիկ Ծայրագույն Վարդապետ Այվազյանին: Հայր Անդրանիկը նախարարին իր մտահոգությունը հայտնեց Սիրիայում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ, Հայաստան ժամանած սիրիահայերին անհանգստացնող հիմնախնդիրների վերաբերյալ: Նախարար Հակոբյանը հավաստիացրեց, որ սիրիահայերին վերաբերող խնդիրները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, մշտապես գտնվում են ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունների հսկողության եւ ուշադրության կենտրոնում: ՀՀ սփյուռքի նախարարությունը տեղեկանում, ուսումնասիրում, վերլուծում է բոլոր խնդիրները, համակարգում դրանց արդյունավետ լուծումը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն