Կրոնական սրբությունները ոտնակոխելը անարգանք է՝ ուղղված բոլոր կրոններին


Կրոնական սրբությունները ոտնակոխելը անարգանք է՝ ուղղված բոլոր կրոններին

  • 25-09-2012 16:07:46   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Կրօնների իրաւունքներ» համագումարին մասնակցելով՝ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեան. «Կրօնական սրբութիւնները ոտնակոխելը անարգանք է՝ ուղղւած բոլոր կրօններին» Թաւրիզ, ազգային առաջնորդարան - Երէկ, սեպտեմբերի 24-ին, երեկոյեան ժամը 5-ին, պաշտօնական բացումը կատարւեց «Կրօնների իրաւունքներ» քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան՝ Արեւելեան Ատրպատականի Գեղարւեստական բաժանմունքի ժողովասրահում: Կրօնական բարձրաստիճան առաջնորդների, նահանգապետարանի եւ կուսակալութեան ներկայացուցիչների, համալսարանական դասախօսների եւ իսլամական տարբեր հիմնարկների պատասխանատուների շարքում սոյն համագումարին իր մասնակցութիւնը բերեց նաեւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը՝ ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ներկայացուցիչ-անդամների: Համագումարի ընթացքում քննարկւեց իսլամի մարգարէի անպատշաճ ներկայացումը եղող տեսաժապաւէնին առնչւող միջազգային տարողութիւն ստացած խնդիրը: Համագումարի բացման նիստում բանախօսեցին՝ յանուն իսլամական կրօնի՝ կրօնապետ Ֆարիբրզ Շիրինին, իսկ յանուն քրիստոնէութեան՝ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը: Մանրամասնութիւնները՝ մեր յաջորդական համարներից մէկում: «Ալիք» օրաթերթ
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play