Օսկանյանն ընկալվում է որպես առավել անկախ և պոտենցիալ արևմտամետ


Օսկանյանն ընկալվում է որպես առավել անկախ և պոտենցիալ արևմտամետ

  • 29-09-2012 17:32:21   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Washington Post թերթի փոխխմբագիր եւ սյունակագիր Դեւիդ Իգնատիուսը սեպտեմբերի 28-ին հոդված է հրապարակել Սիվիլիթաս հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդումների մասին: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորեւ: Ճնշելով հասարակական կազմակերպությանն ու քաղաքական բանավեճը Հայաստանում Հայաստանում տարածում է գտնում Արեւմուտքի աջակցությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների դեմ արշավը: Նախկին արտգործնախարարը մեղադրվում է «փողերի լվացման» գործով, քանի որ քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրերի աջակցության համար նվիրատվություններ է ընդունել Ջոն Հանթսմանից՝ ԱՄՆ նախագահի նախկին թեկանուծուի հորից: Թիրախը Վարդան Օսկանյանն է, Միացյալ Նահանգներում կրթություն ստացած հայ, որը 1988-2008 թթ. եղել է արտաքին գործերի նախարար, ապա հիմնադրել ոչ կառավարական Սիվիլիթաս կազմակերպությունը: Մեղադրանքն այն է, որ Ջոն Հանթսման Ավագի մոտ 2 միլիոն դոլարի նվիրատվությունը, որը մանրամասնորեն ներկայացված է Սիվիլիթասի կայքում, խախտում է Հայաստանի օրենքները: Հայաստանյան վերլուծաբանների համաձայն՝ գործի հիմքում քաղաքականությունն է եւ այն, թե արդյոք Հայաստանը կունենա ազատ, բազմակուսակցական բանավեճեր, թե կհետեւի Ռուսաստանին` վերադառնալով խորհրդային ոճի ավտորիտար ղեկավարմանը: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը փորձում է չեղյալ հայտարարել Օսկանյանի պատգամավորական անձեռնմխելիությունը, որը տեղական լրատվամիջոցները որակում են որպես քրեական հետապնդման նախաբան: Օսկանյանին հետապնդելու շարժումը սկսվեց ճիշտ այն բանից հետո, երբ նա 2012թ. սկզբին անդամակցեց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ հետո հայտարարեց, որ դեմ է Սերժ Սարգսյանի եւ նրա իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմելուն: Սարգսյանի կառավարությունը Ռուսաստանի ամուր դաշնակիցն է: Օսկանյանը ընկալվում է որպես առավել անկախ եւ պոտենցիալ արեւմտամետ: Իրավական այս պայքարը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում փոքր երեւույթ կարող է թվալ համաշխարհային մասշտաբով, սակայն դա կարեւոր եւ մտահոգիչ միտում է Մոսկվայում եւ խորհրդային նախկին այլ մայրաքաղաքներում, որտեղ ՀԿ-ները ճնշումների են ենթարկվում իշխանությունների կողմից, քանի որ վերջիններս նրանց դիտարկում են որպես հասարակական ընդվզման եւ քաղաքական փոփոխության լծակներ: Այս ամիս Ռուսաստանը հայտարարեց, որ արգելում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գործունեությունը երկրում, որը ռուսաստանյան բազմաթիվ ՀԿ-ների է ֆինանսավորել: Նման ճնշումնե րն ակնհայտ են նաեւ Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելառուսում, ինչպես նաեւ իսլամական շատ երկրներում, օրինակ՝ Եգիպտոսում եւ Պակիստանում: Սիվիլիթասի դեպքը հետաքրքիր է նրանով, որ դրանում ներգրավված նաեւ է Ջոն Հանթսման հոր անունը: Ավագ Հանթսմանը 1988թ. երկրաշարժից սկսած՝ ակտիվ բարեգործություններ է արել Հայաստանում եւ, ըստ Սիվիլիթասի, շուրջ 20 միլիոն դոլար է նվիրաբերել երկրին: Երբ Հանթսմանների ընտանիքին պատկանող «Հանթսման Ինթերնեշնլ» ընկերությունը 2010թ. որոշեց փակել Հայաստանում իր դուստր ձեռնարկությունը` «Հանթսման բիլդինգ փրոդաքթսը», ընկերությունը գրավոր տեղեկացրել է, որ վաճառքից ստացված հասույթը պետք է փոխանցվի Օսկանյանին` ի նպաստ Սիվիլիթասի: Վաճառքից ստացվել է մոտ 2 միլիոն դոլար, որից 577 000 դոլարը ուղղակիորեն ստացել է Սիվիլիթասը եւ 1.4 միլիոնը՝ Օսկանյանը` Սիվիլիթասին ավելի ուշ հատկացնելու համար: (Օսկանյանը հայտարարել է, որ Սիվիլիթասին արդեն իսկ փոխանցել է 548 000 դոլար եւ մնացածը դեռ փոխանցվելու է): Սիվիլիթաս հիմնադրամը հրատարակում է թերթ եւ ունի ինտերնետային հեռուստատեսություն, որոնք անկախ ձայներ են մի երկրում, որտեղ լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում են իշխանությունների կողմից: Օսկանյանը եւ Սիվիլիթասը միջազգային նվիրատվություններ են ստացել , այդ թվում՝ Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության եւ ԱՄՆ կառավարությունների կողմից: Նրանք նաեւ մասնավոր գրանտներ են ստացել Եվրասիա համագործակցության հիմնադրամից եւ Գերմանական Մարշալի հիմնադրամից (ԳՄՀ): (Ասեմ ավելին՝ ես ԳՄՀ-ի հոգաբարձուներ ի խորհրդի անդամ եմ եւ Օսկանյանին հանդիպել եմ մի քանի միջազգային համաժողովների ժամանակ): Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եվրոպացի մի շարք դեսպանների հետ հունիսին այցելել է Սիվիլիթաս, ապա հարցազրույց տվել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին, որտեղ Սիվիլիթասի դեմ սկսված արշավը որակել է «մտահոգիչ» եւ ասել. «Սիվիլիթասը շատ կարեւոր գործընկեր է մեզ համար, եւ մենք կարծում ենք, որ այն շատ կարեւոր է Հայաստանի քաղաքականության եւ լրատվամիջոցների համար»: Սիվիլիթասը միջազգային խորհուրդ ունի, որի կազմում է ԱՄՆ նախկին դեսպան Ստիվեն Բոսուորթը, որը ն երկայում ղեկավարում է Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ քաղաքագիտության դպրոցը, որտեղ Օսկանյանը ստացել է իր մագիստրոսական կրթությունը: Երկու ականավոր եւ հարգանք վայելող գործիչներին` Օսկանյանին եւ Հանթսմանին, հետապնդելու որոշումը վախեցնող է, քանի որ այն ցույց է տալիս, թե նախկին խորհրդային երկրներում իշխանությունները որքան հեռու կարող են գնալ, որպեսզի սահմանփակեն քաղաքական բանավեճը: Ընդամենը մի քանի տարի առաջ Ռուսաստանում եւ նախկին խորհրդային հանրապետությունները լեփ-լեցուն էին քաղաքացիական հասարակության աջակցության ծրագրերով եւ ՀԿ-ներով, որոնց կապերը Արեւմուտքի հետ կոսմոպոլիտ շունչ էին հաղորդում խորհրդային երբեմնի մռայլ մայրաքաղաքներին: Անցած տարվա զարգացումներից արդեն կարելի է տեսնել փոխաբերական այն դուռը, որը փակվում է, որպեսզի ճնշի արեւմտյան վարակը՝ ՀԿ-ների կողմից խրախուսվող ազատ քաղաքական բանավեճը:
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play