Բակո Սահակյանի այցը Քաշաթաղի շրջան


Բակո Սահակյանի այցը Քաշաթաղի շրջան

  • 29-09-2012 21:18:13   |   |  Տնտեսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ աշխատանքնային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների եւ դպրոցների տնօրենների հետ: Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության, մասնավորապես, բեքահավաքին եւ կրթության ոլորտին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Քաշաթաղի շրջանը, ունենալով զարգացման մեծ ներուժ, կարող է դառնալ ողջ հանրապետության տնտեսության շարժիչ ուժը: Շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է նաեւ կրթության դերը՝ ընդգծելով, որ պետությունը հատուկ ուշադրություն կդարձնի շրջանում ոլորտի զարգացմանը: Հանդիպումից հետո երկրի ղեկավարը Բերձոր քաղաքում մասնակցել է Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններին բարերար Մաքսիմ Հակոբյանի կողից ժամանակակից տրանսպորտային միջոցների տրամադրելու հանդիսավոր արարողությանը: Այցի ժամանակ Նախագահին ուղեկցում էին Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play