Երիտասարդ պարոնյանցիներ միջազգային փառատոններից հաղթանակներով վերադարձան


Երիտասարդ պարոնյանցիներ միջազգային փառատոններից հաղթանակներով վերադարձան

  • 23-10-2012 15:10:45   | Հայաստան  |  Մշակույթ

70 տարվա բարդ ու դժվարին ճանապարհ է անցել այժմյան երաժշտական կոմեդիայի թատրոնը: Իսկ նրա սկիզբը որքան էլ որ զարմանալի է, հիմնադրվեց 1942 թ., երբ դեռ Հայրենական պատերազմի ավարտը հայտնի չէր: Հայաստանի կառավարությունն ընդունեց որոշում հիմնել «Ծիծաղի թատրոն»: Եվ հենց այդ տարի, հունիսի 22-ին Երեւանում բացվեց որպես առաջին օպերետային թատրոնը՝ Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» բեմադրությամբ, որի բեմադրիչն է Թաթիկ Սարյանը, դիրիժորը Ռաիսա Սարկիսովան: Այդ տարիներին թատրոնի շուրջը համախմբվեցին հայտնի մտավորականներ? Շառա Տալյան, Արտեմի Այվազյան, քիչ ավելի ուշ Կարպ Խաչվանքյան եւ էլի շատ ուրիշներ: Թատրոնի ոսկե դարը կապված է անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանի հետ, որտեղ նա երկար տարիներ բազմաթիվ պիեսներ է բեմադրել: Սկզբնական շրջանում թատրոնը տեղակայվել էր ռուսական թատրոնի շենքում, իսկ 1949-ից նրանց տրամադրվեց Հայաստանի առաջին պառլամենտի շենքը (ներկայիս թատրոնի շենքի տեղում) եւ մինչեւ 1974 թվականը ? շենքի փլվելը, թատրոնը գործեց այդ հնամենի փոքր, նեղ բեմով շենքում: Իսկ հետո եկան թատրոնի տառապալից 18 տարիները, երբ թատրոնն առանց տանիքի? «Թատրոն անիվների վրա», այսպես էին անվանում պարոնյանցիներին, երբ 1974թ. Հ. Պարոնյանի ծննդյան 120-ամյակի առիթով առաջին օպերետային թատրոնը անվանվեց հայ մեծանուն գրողի անվամբ: Այդ 18 տարիներին թատրոնը թափառեց հանրապետության տարածքով մեկ, մինչեւ նույն տեղում կառուցվեց թատրոնի նոր շենքը: 1992 թվականի սեպտեմբերին, վերջապես թատրոնը հիմնավորվեց նոր շենքում եւ թատերաշրջանը բացեց Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» կոմեդիայով: Թատրոնի հիմնասյուներ դարձած դերասաններից, ցավոք, այսօր միայն Սվետլանա Գրիգորյանի խաղը թատերասերները հնարավորություն ունեն վայելելու? միջին եւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ միասին: Սակայն երբեք չեն մոռացվում բոլոր այն երախտավորները, որոնց ջանքերով հիմք դրվեց ու տարեցտարի կոմեդիայի թատրոնը ծաղկում ապրեց: Հիշենք նրանցից մի քանիսին? Մելինե Համամջյան, Ստեփան Հարությունյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Մայիս Կարագյոզյան, Կիմ Երիցյան, Կարպ Խաչվանքյան... Այսօր թատրոնը գործում է 40 դերասաններով? միջին եւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներով, նվագախմի 30 երաժիշտների (գլխավոր դիրիժոր? Յուրի Դավթյան, Հարություն Արզումանյան), երգչախմբի ջանքերով, որոնց ղեկավարում ու թատերարվեստի զարգացման խնդիրներով մտահոգ է պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը? մշտապես երիտասարդ կադրերով թատրոնը համալրելով եւ հայ դրամատուրգիային զարկ տալով: Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական պետ. թատրոնը թատերասերների դատին հանձնեց Շիրվանզադեի «Մորգանի խնամին» կատակերգությունը `թատրոնի գեղարվեստական ղեկավար,ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի մեկնությամբ: Նորովի այդ բեմականացումը հրաշալի ընդունվեց եւ արժանացավ գովեստի ու բարձր գնահատականի: Ներկայացման մեջ զբաղված էին թատրոնի երիտասարդ սերունդը, որոնք էլ փայլեցին հրաշալի կատարումներով, երգերով, պարերով եւ դերերի յուրովի մեկնաբանությամբ: Գունեղ ու գրավիչ, ժամանակակից շնչով բեմադրությունը Երվանդ Ղազանչյանի մտքի թռիչքի արգասիքն է եւ վստահությունն երիտասարդ սերնդի հանդեպ: Մեկ ժամ առաջ, թատրոնի ճեմասրահում Երվանդ Ղազանչյանը ներկայացրեց երիտասարդ պարոնյանցիներին,որոնք միջազգային փառատոներից վերադարձել են մրցանակներով: Երիտասարդ բեմադրիչ Գոռ Մարգարյանը, արդեն մեկ տարի է բեմադրություններ է անում ՊՀԹ-ում, Կամերային երաժշտական թատրոնում ու նաեւ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում: Բոլորովին վերջերս Գոռ Մարգարյանը երեվանյան «ԱՐՄՄՈՆՈ» մոնոներկայացումների փառատոնին մասնակցեց Լուցիա Արմոնայտեի «Ես կորցրել եմ ձայնս» ներկայացումով: Փառատոնի տնօրեն Մարիանա Մխիթարյանի ջանքերով լիտվացի գրողի պիեսը երիտասարդ բեմադրիչ Գոռ Մարգարյանը ռուսերեն լեզվով ներկայացրեց թատերասերների դատին: Ներկայացումը փառատոնի ընթացքում դիտել էին նաեւ պիեսի հեղինակն ու Լիտվայի “aTspindys” փառատոնի տնօրենը եւ ոգեւորված Գոռ Մարգարյանին եւ դերասանուհի Զարուհի Խաչատրյանին հրավիրեցին Վիլնյուս եւ Կաունաս`մասնակցելու միջազգային փառատոնին: Ինչպես ներկայացրեց բեմադիչ Գոռ Մարգարյանը մոնոներկայացումը ունեցել է փայլուն հաջողություն եւ արժանացել փառատոնի տնօրենի եւ քաղաքապետի կողմից սահմանված դիպլոմների ու գլխավոր մրցանակի`«Պիեսի օրգինալ ներկայացման համար»: Ի դեպ նույն այդ պիեսը փառատոնին ներկայացվել էր նաեւ լիտվերեն, սակայն հայկական բեմադրությունը համարվել է լավագույնը եւ 2013-ին հրավիրվել է Գերմանիայի մոնոներկայացումների փառատոնին: Հաջորդ մրցանակակիրը, որին ներկայացրեց Երվանդ Ղազանչյանը թատրոնի երգչախմբի երիտասարդ անդամ Կարեն Զոհրաբյանն էր:Կարենը մեկ տասնյակից ավել միջազգային ֆոլկ փառատոների դաբնեկիր է եւ ամեն օր ներկայացրել է Հայաստանը: Օրեր առաջ Կարեն Զոհրաբյանը մասնակցել է միջազգային դասական-երաժշտական փառատոնին եւ կրկին ոսկե մեդալով տուն վերադարձել: Կարեն Զոհրաբյանը 2013թ. հրավիրվել է Վառնա (Բուլղարիա) մասնակցելու դասական երաժշտության մրցույթին: Քչախոս, շնորհալի երիտասարդ երգիչը ներկաներին նվիրեց երաժշտական համար եւ հպարտորեն ասաց, որ մեծ պատիվ է օտար երկրներում Հայաստանը ներկայացնելը: Այնուհետեւ “Թատերական Լոռի” 21-րդ թատերական փառատոնի փոխտնօրեն Նվարդ Ասատրյանը փառատոնի մրցանակները հանձնեց երիտասարդ պարոնյանցիներին, որոնք իրենց հաջողություններով փայլել են փառատոնի ընդացքում: Փառատոնի “Լավագույն երիտասարդական ներկայացում” անվանակարգում մրցանակը տրվել է “Զգուշացեք կանայք են” ներկայացմանը, որի բեմադրիչն է Հենրիկ Քոչարյանը, գլխավեր դերակատար Հարություն Ավալյանին, իսկ “Հանդիսատեսի համակրանք” անվանակարգին է արժանացել երիտասարդ դերասանուհի Սոնա Մուրադյանը, ստանալով Գալյա Նովենց ալբոմը: Երվանդ Ղազանչյանը շնորհավորելով եւ ողջունելով երիտասարդ պարոնյանցիներին հորդորեց չմեծամտանալ եւ “Ես-ով” չտառապել, այլ օրինակ վերցնել թատրոնի երախտավորներից ու նվիրվել հայ թատրոնին: Մարիետա Մակարյան
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play