Մեկնարկել է «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթը


Մեկնարկել է «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթը

  • 05-11-2012 13:34:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Լոնդոնում տեղի ունեցող «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսի շրջանակներում մեկնարկել է «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթը: Հայաստանն, ի դեմս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, հանդիսանում է մրցույթի գլխավոր հովանավորը: Այս մրցույթում աշխարհի լավագույն բլոգերները մրցելու են՝ «Մետաքսե ճանապարհին» նվիրված լավագույն բլոգի մրցանակի համար: Դեկտեմբերին միջազգային ժյուրիի որոշմամբ հաղթած 2 բլոգերներ հնարավորություն կունենան այցելելու Հայաստան, ապա իրենց տպավորություններն ու բացահայտումներն արտացոլել իրենց բլոգերում: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ *** Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը անկախ կառույց է, որը հիմնվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ հայազգի առաջատար գործարարների համագործակցության սկզբունքով: Հիմնադրամը տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով նպատակամետորեն բարձրացնում է ազգային մրցունակությունը: Նշված նպատակի իրականացման համար Հիմնադրամը պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով ներգրավում է ռազմավարական նշանակության ներդրումներ եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության համար կենսականորեն կարեւոր ծրագրեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play