Ավտոպատահար.Վարորդի վիճակը կայուն ծանր է


Ավտոպատահար.Վարորդի վիճակը կայուն ծանր է

  • 12-11-2012 12:40:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 10-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մինսկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Տեղում պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 19 UO 209 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել էլեկտրական սյանը: Պատահարի հետեւանքով ավտոմեքենան շրջվել է: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988 թ. ծնված Նարեկ Մանուկյանին: Ն. Մանուկյանը ոտքերի կոտրվածքով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play