Համագործակցություն` 2 տարվա հակամարտությունից հետո


Համագործակցություն` 2 տարվա հակամարտությունից հետո

  • 12-11-2012 19:02:01   | ԱՄՆ  |  Ֆինանսներ

HTC-ն համագործակցության համաձայնագիր է կնքել Apple ընկերության հետ: Այս մասին հայտնել է CNEWS լրատվականը: Պայմանագիրը կնքվել է 10 տարով եւ թույլ կտա երկու ընկերություններին փոխանակվել տեխնոլոգիաներով, առանց մեկը մյուսին դատական հայց ներկայացնելու: Համաձայնագրի շրջանակներում կողմերը հրաժարվել են պատենտների հետ կապված փոխադարձ պահանջներից: Նշենք, որ համաձայնագիրը կնքելու մասին լուրի տարածվելուց հետո HTC ընկերության ակցիաները գինն աճեց 6.9%-ով, հասնելով 241.5 թայվանական դոլարի մեկ հատի համար: Հիշեցնենք, որ 2010թ.-ի մարտին Apple-ը մեղադրանք էր ներկայացրել HTC ընկերությանը բջջային տեխնոլոգիաների 20 պատենտ խախտելու համար: Երկու ամիս անց HTC-ն հակադարձ հայց է ներկայացրել:
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play