Հայկական պատվիրակությունը մասնակցում է Թբիլիսիում տեղի ունեցող ՏՏ տարածաշրջանային միջոցառմանը


Հայկական պատվիրակությունը մասնակցում է Թբիլիսիում տեղի ունեցող ՏՏ տարածաշրջանային միջոցառմանը

  • 16-11-2012 11:14:25   | Վրաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի 21 կազմակերպությունների, պետական մարմինների եւ երիտասարդական նախաձեռնությունների մոտ 50 ներկայացուցչից բաղկացած հայկական պատվիրակությունը ներկայումս մասնակցում են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցող 5-րդ ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI): Հայկական ՏՏ ոլորտի կազմակերպությունների եւ նախաձեռնությունների մասնակցության նպատակն է խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումը` որպես հուսալի եւ արդյունավետ միջավայր ներդրողների համար, ապահովել «Made in Armenia» բրենդի առաջխաղացումը, ձեռք բերել նոր գործընկերներ: Հայկական պատվիրակության մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում եւ համակարգում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» ծրագիրը (EDMC): «Համագործակցություն մրցունակության, ինովացիայի եւ կիբերանվտանգության համար» կարգախոսը կրող Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման նպատակն է ստեղծել եւ խթանել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի եւ Միջին Արեւելքի երկրների պետական եւ մասնավոր հատվածների, ասոցացիաների եւ ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջեւ համագործակցությունը` նպաստելու նորարարությունն ու մրցունակությունը: Միջոցառման կամակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը եւ Վրաստանի Էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովը: Հայկական պատվիրակության մեջ ներառված են X-tech, Gallery Systems, IT Micronetworks, Instigate, Locator, Innovative Greenhouse, Bestsoft, Norma Plus, Armenian Datacom Company, Universal Systems ընկերությունները, ինչպես նաեւ Մայքրոսոֆտ Ինովացիոն Կենտրոնը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Տրանսպորտի եւ Կապի, Էկոնոմիկայի նախարարությունների, երիտասարդ տեխնոլոգիական թիմերի ներկայացուցիչներ: ### Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը: Հավելյալ Տեղեկությունների համար` Ռուզան Ապրեսյան ԻՏՁՄ հանրային կապերի մասնագետ Հեռ.` 091-65-34-99, 010-54-88-81(82) Կայք` www.uite.org, www.diigitec.am Էլ. Փոստ`info@uite.org Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի մասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» (Ի-Դի-Էմ-Սի) հնգամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի եւ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում զբաղվածության եւ եկամուտների մակարդակը, խթանելով արտահանման ներուժ ունեցող արժեքի շղթաների (բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, պտուղ-բանջարեղենի վերամշակում եւ դեղագործություն / բիոտեխնոլոգիաներ) զարգացումը: Ավելին` www.edmc.am կայքէջում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play