Ալիս Նավասարգյանը հյուրընկալեց ՀՀ սփյուռքի նախարարին


Ալիս Նավասարգյանը հյուրընկալեց ՀՀ սփյուռքի նախարարին

  • 16-11-2012 17:30:17   | Հայաստան  |  Մշակույթ
Նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ մշակութաբան Ալիս Նավասարգյանին: Ա. Նավասարգյանը ծնվել է Իրանում՝ Թավրիզում, նրանց ընտանիքում գերիշխել են հայկական ավանդույթներն ու մշակույթը, ինչը նշանակալի գործոն է դարձել նրա հետագա գործունեության ընտրության հարցում: Ալիսը երաժշտություն եւ մշակույթի պատմություն է ուսանել Թավրիզում, Սպահանի Համալսարանում ստացել է Հայագիտության եւ պատմության բակալավրի աստիճան: Ալիս Նավասարգյանը հեղինակել է «Իրան-Հայաստան. Ոսկի կամուրջներ», «Բեմին նվիրված հայուհիներ» գրքերը: Ալիս Կիրակոսյանը ՀՀ սփյուռքի նախարարին ներկայացրեց իր հեղինակած նոր գիրքը՝ «Անմահներ. նկարազարդ մի ժողովածու՝ Հայաստանի, հայերի եւ իրանահայերի մասին» վերնագրով: Գրքում ներկայացված է հայ ժողովրդի դարավոր պատմությունը՝ արվեստը, ծեսերը, հեքիաթները, լեգենդներն ու հավատալիքները, նշանավոր պատմական հերոսներն ու գործիչները: Գիրքը բացառիկ հնարավորություն է՝ օտարներին արժանվույնս պատմելու հայի ու Հայաստանի մասին: ՀՀ սփյուռքի նախարարը, ողջունելով Ա. Նավասարգյանին, մասնավորապես նշեց. «Ուրախ եմ մեր նախարարությունում ընդունել մի մարդու, ով իր կյանքը նվիրել է հայ արվեստին՝ հրատարակելով մնայուն արժեք ներկայացնող երեք գիրք, որոնք ներկայացնում են մեր մշակույթը, պատմությունն ու քաղաքականությունը: Ինձ համար էական է նրա գործունեությունը հեռավոր Ամերիկայում, քանի որ ինչ էլ ստեղծի՝ գրի, հավաքագրի, նվիրված է լինելու Հայաստանին ու հային: Հայապահպանությունը մեր հիմնական խնդիրն է սփյուռքում, մենք պետք է պահպանենք այն ամենն, ինչով հպարտանում ենք այսօր, իսկ մեր հպարտության առարկան՝ օտարի հիացմունքի պատճառն է»: Այնուհետեւ նախարարը հյուրին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը, մասնավորապես այն ծրագրերը, որոնք միտված են Սփյուռքի հայ համայնքներում հայկական մշակույթի, ավանդույթների պահպանմանը, հանրահռչակմանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play