Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսին


Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսին

  • 30-11-2012 17:55:27   | Հայաստան  |  Քաղաքական

 

30 նոյեմբերի 2012թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարթենսին: 
Նրանք քննարկեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ միջազգային հարաբերություներին առնչվող հարցեր՝ ՀՀ նախագահի 2013թ. ընտրությունների համատեքստում կարեւորելով ԵԺԿ դերը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին առկա մարտահրավերները հաղթահարելու գործում: 
«Ժառանգություն» կուսակցությունը 2012թ. փետրվարից դիտորդի կարգավիճակով անդամակցում է ԵԺԿ-ին: 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play