<<Ղարաբաղ Տելեկոմ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն Արցախում է


<<Ղարաբաղ Տելեկոմ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն Արցախում է

  • 01-12-2012 12:12:45   |   |  Տնտեսություն

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է <<Ղարաբաղ Տելեկոմ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ առնչվող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը ողջունել է <<Ղարաբաղ Տելեկոմ>> ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների իջեցումը՝ այն համարելով կարեւոր թե տնտեսական, թե սոցիալական տեսանկյուններից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ հանրապետությունում տարբեր մարդասիրական ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներին:
 
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play