Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան հայտ է ներկայացնելու օլիմպիական վարկանիշ ունեցող միջազգային մրցաշարի կազմակերպման համար


Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան հայտ է ներկայացնելու օլիմպիական վարկանիշ ունեցող միջազգային մրցաշարի կազմակերպման համար

  • 07-12-2012 14:45:17   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մանուկյանը դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ   Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան, բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից հետո, կնախապարաստվի օլիմպիական վարկանիշ ունեցող միջազգային մրցաշարի կազմակերպմանը:  «Ուզում եմ հիմա պաշտոնապես հայտնել, որ մենք հայտ ենք ներկայացնելու միջազգային վարկանիշային մրցաշար անցկացնելու համար»,-ասաց նա:

Խոսելով  մեր մարզիկների ելույթների մասին, Արման Մանուկյանը   նշեց, որ  «Աշխարհի երիտասարդական առաջնությունում մեր մարզիկներից ավելին էր պահաջվում, սակայն նրանց ցուցադրած արդյունքը, կարելի է բավարար  գնահատել»:
 
ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Քոու Վուն, ով ներկա է լինելու  աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտերին նշեց, որ անձամբ է հանդիպել եւ զրուցել  Ադրբեջանի հավաքականի անդամների եւ նրանց պատվիրակության ներկայացուցիչների հետ: «Նրանք գոհ են թե կազմակերպած աշխարհի առաջնությունից, եւ թե   Հայաստանում իրենց  հանդեպ վերաբերմունքից: Ինքս  զրուցել եմ նրանց հետ եւ պետք է ասեմ, որ նրանք ոչ մի դժգոհություն չեն հայտնել: Իրենց անունից  շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին ու հայերին ջերմ ընդունելության եւ ջերմ վերաբերմունքի համար»:
 
 Նշենք, որ այսօր ռինգ դուրս կգան 10 քաշային կարգեր ներկայացնող բռնցքամարտիկներ, այդ թվում` Հայաստանի 81 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Նիկոլ Հարութունովը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play