ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված դասական համերգ ԱՄՆ-ում


ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված դասական համերգ ԱՄՆ-ում

  • 11-12-2012 12:17:08   | ԱՄՆ  |  Մշակույթ

Դեկտեմբերի 9-ին Բոստոնի հայ համայնքը կազմակերպել էր դասական  համերգ` նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը ՀՀ  անդամակցության 20-ամյա հոբելյանին:

 
Սուրբ Երրորդություն տաճարում  մատուցված դասական հոգեւոր համերգին ներկա շուրջ հազար  ունկնդիրներին մատուցվեց հայ, ամերիկացի  եւ եվրոպացի հանրահայտ  հեղինակների ստեղծագործությունները: Համերգին ելույթ ունեցան Բոստոնի օպերայի, սինֆոնիկ  նվագախմբի  եւ Նյու Յորքի Մետորպոլիտեն օպերայի մեներգիչները,  «Երեւան» երգչախումբը  եւ նվագախումբը` ամերիկաբնակ կոմպոզիտոր  Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարությամբ: 
 
Համերգի վերջում ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական  ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը` ընդգծելով, որ երկրի  անկախության ամրապնդման ճանապարհի կարեւոր հանգրվաններից էր  անդամակցությունը միջկառավարական ունեվերսալ այդ կազմակերպությանը  1992թ.: ՀՀ դեսպանը նաեւ նշեց, որ ՄԱԿ-ում  ներգրավված աշխատանքի միջոցով Հայաստանը շարունակաբար իր հանձնառությունն է դրսեւորում միջազգային խաղաղության պահպանման  ու ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության  պաշտպանության ու խրախուսման հարցերում, մասնակցում սոցիալական,  տնտեսական ու կայուն զարգացման հիմնահարցերի ու օրակարգերի  քննարկմանն ու մշակմանը:
 
Դեսպան Նազարյանը  արժեվորեց Հայաստանի ու Արցախի Հանրապետության անկախության  զարգացման հարցում սփյուռքի դերակատարումը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play