ՀԿԵ-ն տեղափոխել է մոտ 7,5 հազ. ուղևոր


ՀԿԵ-ն տեղափոխել է մոտ 7,5 հազ. ուղևոր

  • 08-01-2013 15:50:10   | Հայաստան  |  Տնտեսություն

Ամանորյա տոներին՝հունվարի 1-7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 7,5 հազար ուղևոր: 560 մարդ դարձել են Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի ուղևորներ, իսկ ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից օգտվել են ավելի քան 7 հազար ուղևոր: 

Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական երթուղիները: Մասնավորապես, բոլոր ուղևորներին փոխադրելու համար երեկ նշանակվել էր Գյումրի-Երևան լրացուցիչ էլեկտրագնացք: 
ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ուուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը: 
 

 

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play