Կապի գերազանց որակ՝ Ամանորի գիշերը


Կապի գերազանց որակ՝ Ամանորի գիշերը

  • 10-01-2013 10:16:18   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Այս տարվա Ամանորի գիշերը Orange-ի բաժանորդները, ինչպես ամեն տարի, կատարել են միլիոնավոր զանգեր՝ շնորհավորելու և ուրախ նոր տարի ցանկանալու Հայաստանում և արտերկրում բնակվող իրենց հարազատներին: Արդեն երրորդ տարին անընդմեջ Orange-ի ցանցն այդ՝ բոլորի համար կարևոր ու թանկ պահին աշխատում է անխափան՝ ապահովելով ձայնի ու զանգի միացման գերազանց որակ:
 
2012թ. դեկտեմբերի 31-ին և 2013թ. հունվարի 1-ին Orange-ի ցանցն ընդհանուր առմամբ սպասարկել է մուտքային և ելքային 6,564,105 զանգ: Այդ նույն ժամանակահատվածում Orange-ի բաժանորդներն ուղարկել են 454,669 կարճ հաղորդագրություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ