Ռոբոտները դասակարգեցին իրերը եւ գծին հետեւեցին


Ռոբոտները դասակարգեցին իրերը եւ գծին հետեւեցին

  • 09-03-2011 15:54:18   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մարտի 4-ին եւ 5-ին տեղի ունեցան ԱրմՌոբոտիքսի ,Գծին հետեւող ռոբոտե եւ ,Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտե մրցույթների եզրափակիչ փուլերը: ,Գծին հետեւող ռոբոտե մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում էր 3 թիմ` Առվակ, Ի-բոթ, Լայն Չեյսեր, որոնց մեջ մրցանակները բաշխվեցին հետեւյալ կերպ` I-ին տեղ զբաղեցրեց Լայն Չեյսեր թիմը, որի ռոբոտն իր առջեւ դրված խնդիրն անսխալ կատարեց 1.09 ժամանակահատվածում եւ հավաքեց 355 միավոր: Մրցանակն է 200.000 դրամ: I I -ին տեղ զբաղեցրեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Առվակ թիմը` հավաքելով 315 միավոր: Մրցանակն է 100.000 դրամ: Խրախուսական մրցանակ ստացավ Ի-բոթ թիմը` 30.000 դրամ, քանի որ ծրագրային խնդիրների պատճառով ռոբոտը չկատարեց իր առջեւ դրված խնդիրը: Ռոբոտի առջեւ դրված խնդիրն էր շարժվել սպիտակ դաշտի վրա գծված սեւ գծերի ուղղությամբ եւ անցնել 270մմ բարձրությամբ թունելի միջով: ,Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտե մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում էր 3 թիմ` Պոլիտեխնիկ, Ռեւոտեք, Թիմ ԻՔՍ, որոնց մեջ մրցանակները բաշխվեցին հետեւյալ կերպ` I-ին տեղ զբաղեցրերց Ռեւոտեք թիմը` հավաքելով 193 միավոր: Մրցանակն է 300.000 դրամ: Խրախուսական մրցանակներ ստացան Թիմ ԻՔՍ-ը (32 միավոր) եւ ՀՊՃՀ-ի /Պոլիտեխնիկ/ վարժարանի Պոլիտեխնիկ թիմը (21 միավոր)` ստանալով 50.000-ական դրամ: Ռոբոտի առջեւ դրված խնդիրն էր տարբերել թենիսի գնդակներն ու հյութի տարաները եւ դասկարգել դրանք համապատասխան փոսիկներում: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ կարեւորում է ռոբոտաշինության վերականգնումը եւ զարգացումը Հայաստանում: ,Մրցույթների միջոցով նպատակ ունենք ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում: Բացի այդ, մրցույթները լավագույն միջոց են երիտասարդներին մոտիվացնելու, սեփական հնարավորությունները վերագնահատելու համարե,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Մրցույթները հնարավոր եղան իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության շնորհիվ, որը հանդիսանում է ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավորը: Առաջնության տեխնիկական հովանավորն է Հուրնեթ ընկերությունը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play