Ռոբոտները դասակարգեցին իրերը եւ գծին հետեւեցին


Ռոբոտները դասակարգեցին իրերը եւ գծին հետեւեցին

  • 09-03-2011 15:54:18   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Մարտի 4-ին եւ 5-ին տեղի ունեցան Արմռոբոտիքսի ,գծին հետեւող ռոբոտէ եւ ,իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտէ մրցոյթների եզրափակիչ փուլերը: ,գծին հետեւող ռոբոտէ մրցոյթի եզրափակիչ փուլին մասնակցում էր 3 թիմ` Առուակ, Ի-բոթ, Լայն Չեյսէր, որոնց մէջ մրցանակները բաշխուեցին հետեւեալ կերպ` I-ին տեղ զբաղեցրեց Լայն Չեյսէր թիմը, որի ռոբոտն իր առջեւ դրուած խնդիրն անսխալ կատարեց 1.09 ժամանակահատուածում եւ հաւաքեց 355 միաւոր: Մրցանակն է 200.000 դրամ: I I -ին տեղ զբաղեցրեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Առուակ թիմը` հաւաքելով 315 միաւոր: Մրցանակն է 100.000 դրամ: Խրախուսական մրցանակ ստացաւ Ի-բոթ թիմը` 30.000 դրամ, քանի որ ծրագրային խնդիրների պատճառով ռոբոտը չկատարեց իր առջեւ դրուած խնդիրը: Ռոբոտի առջեւ դրուած խնդիրն էր շարժուել սպիտակ դաշտի վրայ գծուած սեւ գծերի ուղղութեամբ եւ անցնել 270մմ բարձրութեամբ թունելի միջով: ,իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտէ մրցոյթի եզրափակիչ փուլին մասնակցում էր 3 թիմ` Պոլիտեխնիկ, Ռեւոտէք, Թիմ ԻՔՍ, որոնց մէջ մրցանակները բաշխուեցին հետեւեալ կերպ` I-ին տեղ զբաղեցրերց Ռեւոտէք թիմը` հաւաքելով 193 միաւոր: Մրցանակն է 300.000 դրամ: Խրախուսական մրցանակներ ստացան Թիմ Իքս-ը (32 միաւոր) եւ Հպճհ-ի /Պոլիտեխնիկ/ վարժարանի Պոլիտեխնիկ թիմը (21 միաւոր)` ստանալով 50.000-ական դրամ: Ռոբոտի առջեւ դրուած խնդիրն էր տարբերել թենիսի գնդակներն ու հիւթի տարաները եւ դասկարգել դրանք համապատասխան փոսիկներում: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը /ԻՏՁՄ/ կարեւորում է ռոբոտաշինութեան վերականգնումը եւ զարգացումը Հայաստանում: ,մրցոյթների միջոցով նպատակ ունենք ի յայտ բերել ռոբոտաշինութեամբ հետաքրքրուող երիտասարդների, նպաստել նրանց ներգրաւուածութեանը նոր տեխնոլոգիաների բիզնէս ոլորտներում: Բացի այդ, մրցոյթները լաւագոյն միջոց էն երիտասարդներին մոտիվացնելու, սեփական հնարաւորութիւնները վերագնահատելու համարէ,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը: Մրցոյթները հնարաւոր եղան իրականացնել Վիւասել-մտս ընկերութեան շնորհիւ, որը հանդիսանում է Արմռոբոտիքսի գլխաւոր հովանաւորը: Առաջնութեան տեխնիկական հովանաւորն է Հուրնեթ ընկերութիւնը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ