ԼՂՀ արտաքին գործերի նախարարի շնորհավորական ուղերձը ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին


ԼՂՀ արտաքին գործերի նախարարի շնորհավորական ուղերձը ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարին

  • 05-02-2013 18:32:39   |   |  Քաղաքական

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոն Քերիին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների անունից շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ միջնորդական ջանքերը և համոզված ենք, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Միացյալ Նահանգները՝ Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի հետ համատեղ կշարունակեն նպաստել Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանքի վրա»,- նշված է նամակում:
Իր նամակում ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արցախի ժողովրդին և երիտասարդ պետականությանը ԱՄՆ-ի կողմից շարունակաբար ցուցաբերվող օգնության համար:
«Մենք ակնկալում ենք տևական, սերտ և արդյունավետ համագործակցություն Ձեզ հետ և հավատացած ենք, որ Ձեր ակնառու փորձն ու տեսլականը կնպաստեն Հարավային Կովկասի տարածաշրջանում ժողովրդավարության, խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի կողմից հղված ուղերձում:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play